Նալբանդյանը և Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել (տեսանյութ)
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել: Ասուլիսից հետո նախարարները պատասխանելու են լրագրողների հարցերին:
Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով փետրվարի 22-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: դվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։
Երեկոյան նախարար Նաբանդյանը հանդիպում կունենա շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին