ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) 

Արիանա Հովսեփյանը պաշտոնյաների անուններ է հրապարակելու

Իրավունք

Newspress.am-ի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանն, ով պաշտոնապես դարձել է միջազգային հեղինակավոր IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ) լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասաց, որ դատական նիստ է նշանակվել 2017 թ. մարտի 10-ին, և ինքն այդ նիստի ընթացքում պատրաստվում է հրապարակել հայտնի պաշտոնյաների անուններ, ովքեր կապ ունեն իր դեմ հարուցված քրգործի հետ. «Իմ դեմ գործ են հարուցել, որը գտնվում է Վերաքննիչ դատարանում, դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին: Բազմաթիվ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, նոր մարդկանց անուններ եմ ասելու, և այդ պաշտոնյաների անունները նաև հանրությունը կիմանա: Իմ դեմ հարուցված գործը որակում եմ շինծու և կեղծ: Այս արշավը սկսվեց այն բանից հետո, երբ ես բացահայտեցի և հրապարակեցի թվեր այն մասին, թե ինչպես են հաշմանադամություն ունեցող երեխաներին Գերմանիայից հասցեագրված օգնությունը յուրացնում և վաճառում Հայաստանում:  Ես դիմել եմ նաև դատախազությանը՝ խնդրելով հետևողական լինել՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ հետևելու եմ այս գործին: Յուրացման մասին այդ տեղեկատվությունը հրապարակել եմ փետրվարի 12-ին, որից հետո կանչեցին ոստիկանության բաժին: Թեպետ քննիչ Վլադ Սիմոնյանն այնքան փնթի էր աշխատել, որ ծանուցագիրը բերել էր այլ հասցեով, բայց ես պատշաճ կերպով ներկայացել ոստիկանություն»:

Ըստ Արիանա Հովսեփյանի՝ ոստիկանության բաժնում իրեն պահել են օրենքով սահմանված ժամից՝ (72 ժամ)  6 ժամ էլ ավելի:  «Բոլորին հետաքրքիր է եղել, թե ով եմ ես, ի՞նչ գործունեություն եմ իրականացնում: Ինձ արդեն հայտնի են իմ դեմ կատարվածի հետևում կանգնողների անուններն ու փաստերը, և մարտին կայանալիք նիստի ընթացքում ես և՛ անունները, և՛ փաստերը կհրապարակեմ»:

Մեզ հետ զրույցում Արիանա  Հովսեփյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է դիմել միջազգային կառույցների օգնությանը՝ բացահայտելու և հանրայնացնելու այն, ինչն ինքը որակեց ազատ խոսքի ոտնահարում. «Ես արդեն պաշտոնապես դարձել եմ IPI լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, պատրաստվում եմ նամակ ուղարկել միջազգային կառույցներ, որպեսզի բոլորին հայտնի դառնա, թե ինչպես է ազատ խոսքը ոտնահարվում Հայաստանում: Ես հասնելու եմ  նրան, որ և՛ դատախազը՝ Ռաֆայել Գևորգյանը, և՛  քննիչը պատասխան տան: Ես նաև դիմել եմ ներկայիս դատախազին՝ Արթուր Դավթյանին,  բայց ինձ չընդունեցին: Ես հրավիրելու եմ միջազգային կառույցներին և  նրանց շնորհիվ ամբողջ աշխարհը կտեսնի մեր երկրի օրինապահների փնթի աշխատանքը»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ եթե ինքը մեղավոր լիներ, չէր խուսափի երբեք պատասխանատվություն կրելուց. «Եթե մեղավոր լինեի, կկանգնեի օրենքի առաջ: Ինձ իմ բացահայտման և հրապարակման համար ուզում են ճնշել, իսկ դատարանում դատախազ Գևորգյանը մեղավոր ճանաչված Մ. Շուշանյանին դիմում է՝ «բարև ախպերություն» Նորմա՞լ է արդյոք, երբ դատախազը հանցագործին «ախպերությունով» է դիմում»: 

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հրապարակվեց Մարտուն Շուշանյանի եւ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Սուտ մատնության համար մեկ տարով ազատազրկ­վեց Մ. Շուշանյանը, իսկ դրդելու համար մեղադրվող Newspress.am կայքի եւ «Անդ­րադարձ» մամուլի ակումբի հիմ­նադիր Արմենուհի Հովսեփյանը դատապարտվեց մեկ տարի ժամկետով ազատազրկման: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը
Ամենադիտված