Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Վերահաս բախում՝ «տիտանների» միջև...

Վերլուծական

Այն, որ 2017թ-ի քաղաքական ընտրություններն իրենց անցկացման որակով ոչնչով չեն տարբերվելու նախորդ բոլոր ընտրություններից, այլևս դժվար թե գտնվի գեթ մեկ հոգի, որ կկասկածի այս իրողության վրա: Այո՛, հենց իրողության, քանի որ առնվազն պետք է անհույս լավատես կամ ուտոպիստ լինել՝ հույս ունենալու, թե այս պայմաններում հնարավոր է լինելու միանգամայն եվրոպական ստանդարտներին համապատասխանող ընտրություններ անցկացնել, ընտրություններ, որոնք կդառնան ժողովրդի ազատ կամարտահայտման գործուն մեխանիզմ:

Իսկ նման հոռետեսական եզրահանգման կարելի է գալ՝ հետևելով ընդամենը նկատվող ու հետզհետե է՛լ ավելի ցցուն դարձող նախընտրական տենդենցներին. այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեծամասնության կյանքում, այլ կերպ, քան իսկական սարսափ չես որակի. անում են ամեն բան, «կաշիներից դուրս են գալիս»՝ որոնելով ուղիներ՝ սողոսկելու համար Ազգային ժողով՝ անկախ այն հանգամանքից՝ իրենք իրենց որպես քաղաքական գործիչ կամ օրենսդիր ընկալո՞ւմ են, թե՞ ոչ:

Պարզվում է՝ առաջիկայում իսկական տիտանական ծավալների հասնող բախում է սպասվում հատկապես Երևան քաղաքի թիվ 2 ընտրատարածքում, ուր միմյանց դեմ են դուրս գալու այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են Արտակ Սարգսյանը, Արտավազդ Սարգսյանը, Արման Սահակյանը, որոնց թիկունքին, ինչպես հայտնի է, մի ողջ «բանակ» է կանգնած՝ լի վճռակամությամբ՝ հենց սեփական թեկնածուին առաջ մղելու: Պետք է նկատել, որ որքան մոտենում է բախման վճռական ժամն, այնքան է՛լ ավելի պարզ է դառնում, որ իրականում պայքարը թեկնածուների միջև գնալու է ոչ թե գաղափարական հիմքի վրա, այլ՝ ռեսուրսային՝ գլխավորապես ֆինանսական, ու նրանցից ամեն մեկը խնդիր է ունենալու ընդամենը մեկ բանի՝ հնարավորինս քիչ ծախսերով վաստակել անհրաժեշտ տոկոսներ ու օգտվել հատկապես բնակչության այն խավի վիճակից, որի համար ասենք 10000-20000 դրամը եղանակ է ստեղծում:

Դատելով եռացող կրքերից՝ ամենաթեժ ընտրապայքարը ծավալվելու է հատկապես Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») և Արման Սահակյանի միջև, ովքեր, պարզվում է, արդեն իսկ սկսել են նախապատրաստական պրոֆիլակտիկ որոշակի գործողություններ իրականացնել: Մասնավորապես՝ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արման Սահակյանը, դեռևս պատգամավոր չդարձած, սկսել է անխնա խոստումներ շռայլել իրեն սատարողներին՝ խոստանալով պաշտոններ իր հաղթանակի դեպքում: Ասում են նաև, որ Սահակյանը գործի է դրել նաև Աջափնյակի առավել ակտիվ քաղաքացիներին՝ իր օգտին աշխատանք տանելու՝ նրանց բերած յուրաքանչյուր ձայնը գնահատելով 10000 դրամ:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր մրցակցին՝ Արտակ Սարգսյանին, ապա այստեղ ևս պատկերը բավականին մռայլ է. որպես Սարգսյանի թիվ մեկ «փիառշիկ» հանդես եկող Հրայր Անտոնյանն, ով, ի դեպ, հենց իրեն է համարում Արաբկիրի հաջորդ թաղապետի հիմնական թեկնածու, ասում են՝ թաղապետարանի աշխատակիցներին անընդհատ ստիպում է՝ գնալ ու զբաղվել շտաբային աշխատանքներով, քարոզչություն իրականացնել Սարգսյանի օգտին և այլն: Մի խոսքով՝ թեկնածուներից ամենամրցունակները ջանք ու եռանդ չեն խնայում՝ փողի զոռով ու «զոռբայությամբ» սողոսկելու գալիք ԱԺ:

Հարց է առաջանում՝ եթե մարդկանց ողջ ուշքումիտքը սեփական կարիերային վերաբերող հարցերը լուծելն է, ապա ի՞նչ կապ կարող են այս ամենի հետ ունենալ ժողովուրդը, շարքային քաղաքացիները, որոնցից շատերի համար այս ընտրությունները, իրենց չափից դուրս ակտիվ դրսևորող ռեյտիգային թեկնածուների պատճառով, արդեն իսկ սկսել են ասոցացվել բացառապես բացասականի հետ. կարիերայի հարցեր ունեն լուծելու, թո՛ղ լուծեն, էլ ինչո՞ւ են ժողովրդին մեջտեղ գցում, հասարակությունն այս ամենի հետ ի՞նչ կապ ունի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված