Ով է Շիրակի նոր փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը
Քաղաքական
Այսօր Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որով Խաչատուր Վարագյանին նշանակել է Շիրակի փոխմարզպետ:
Վարագյանը վերջերս է դուրս եկել ՀՀԿ-ից և առաջիկա ընտրություններում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Շիրակի մարզում:
Մինչ փոխմարզպետի պաշտոնում նշանակվելը, Վարագյանը գլխավորել է «ՀայՌուսգազարդ»-ի Շիրակի մարզային վարչությունը, եղել է Արթիկի քաղաքապետ:
Նորանշանակ փոխմարզպետի եղբայրը Մխիթար Վարագյանն է, Արթիկի ներկայիս քաղաքապետը, «Հանրապետական» կուսակցության անդամ:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Խաչատուր Վարագյանը նեղացած է ՀՀԿ-ից և ՀՅԴ-ին խոստացել է 10 հազար ձայն բերել փոխմարզպետ դառնալու դիմաց:
Ի դեպ, Վարագյան եղբայրները մտերիմ կապեր ունեն նաև նախկինում ՀՀ գլխավոր դատախազ, ներկայում՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ:
Իսկ Արթիկ քաղաքի «Վարագատուն» եկեղեցական համալիրը կառուցվել է եղբայրների ֆինանսավորմամբ:
Արաքս Առաքելյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում