«Փաստ». Շմայսը` Արմավիրի գազավիկ
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արմավիրի մարզում նախընտրական կրքերը թեժանում են: Այստեղ իրար դեմ Ճակատամարտ են տալու Հանրապետական կուսակցության առաջամարտիկները: Գեներալներ' Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի հետ պայքարի մեջ է նաև ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):
«Փաստի» տեղեկություններով' ՀՀԿ վերնախավը Շմայսի պահով վերջնական որոշում է կայացրել' նա պատգամավոր չի դառնա: Հաշվարկել են' Շմայսին ձայն կտան 4–5 գյուղում:
Ձայների թիվը 5000–ը չի անցնի, իսկ դա բավարար չէ ԱԺ մտնելու համար: Եվ ՀՀԿ–ն որոշել է' «Շմայս, եթե հինգ հազար ձայն բերես, քեզ կնշանակենք Արմավիրի գազի գրասենյակի տնօրեն»:
Մի խոսքով' Շմայսը դառնում է Արմավիրի գազավիկը...»
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում