Մոուրինյուն` Մխիթարյանի վնասվածքի մասին
Սպորտ
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Սենթ Էթյենի» հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով:
Միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպմանը վնասվածք ստացավ և փոխարինվեց:
Խաղից հետո մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Մխիթարյանին և նշել.
«Հենրիխ Մխիթարյանի և Կարիկի մասնակցությունը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին կասկածի տակ է»:
Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում Մոուրինյուի թիմը ուժերը չափելու է «Սաութհեմփթոնի» հետ:
Խաղը տեղի է ունենալու փետրվարի 26-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու