Ակնհայտ է` մեր գոլը սպանեց «Սենթ Էթյեն»-ի բոլոր հույսերը. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրփակչում «Սենթ Էթյեն»-ի դեմ պատասխան խաղին:
Հանդիպումն ավարտվել է պորտուգալացու թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Առաջին խաղում մանչեսթերցիները հաղթել էին 3:0 հաշվով:
«Ամեն ինչ մեր հսկողության տակ էր: Վստահ էինք խաղում: Ակնհայտ է` մեր գոլը սպանեց մրցակցի բոլոր հույսերը: Նախկինի պես մեզ դուր է գալիս հաղթել: Միշտ ցանկանում եմ լավագույն արդյունքը: Գիտեինք, որ բարդ է լինելու: Կարևոր էր սեփական ուժերի վրա վստահությամբ խաղալը»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու