Քաղաքացիների կողմից գնված դեղերի կեղծ նմուշները կփոխարինվեն օրիգինալ «Պրեստանս» դեղով
Հասարակություն
Օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն են եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կարևորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը' ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի' բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին (Երևանում' ՀՀ առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում' մարզպետարանների առողջապահության վարչություններ)' ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:
Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո՝ կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում