Բորիս Բերեզովսկու նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել անկարգություն հրահրելու մեղադրանքով
Ռուսաստան
Ռուսաստանի քննչական կոմիտեն Բորիս Բերեզովսկու նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրող հրապարակային հայտարարություններ անելու մեղարդանքով։ Մի քրեական գործը հարուցվել է Պուտինի երդմնակալության արարողության օրը Բերեզովսկու կողմից բոյկոտի կոչ անելու համար։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Բերեզովսկին միջոցառումը խոչընդոտող մասնակիցներին դրամական պարգև է խոստացել։
Երկրորդ քրեական գործն առնչվում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում փետրվարին հրապարակված «Բաց նամակ ԽՍՀՄ–ում չծնվածներին» հոդվածու, Բերեզովսկին կոչ է արել խոչընդոտել նախագահական ընտրությունները։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ երկու քրեական գործերը կցվել են մեկ վարույթում։
Ավելի վաղ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Բերեզովսկու հայտարարությունները էքստրեմիստական էր որակել։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին