Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները 

Վաշինգտոնի ուղերձը՝ Երևանին

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, շատերը նկատած կլինեն, ամենահաճախ ընդգծվող, շեշտվող մտքերից մեկն էլ այն է, որ 2017թ-ի ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունները Հայաստանի համար պատմական են դառնալու ոչ միայն կապված նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու հետ, այլև՝ Հայաստան-միջազգային հանրություն հարաբերությունների տեսանկյունից. Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետագա ընթացքն ու որակը մի շարք հայտնի վերլուծաբաններ, արևմտյան գործիչներ, դեսպաններ պայմանավորում են հենց կայանալիք ԱԺ ընտրությունների որակով, դրանց ընթացքով ու արդարացիության մակարդակով:

Պետք է նկատել, որ Հայաստանում ժողովրդվարական ընտրությունների կայացման հարցում բացառիկ շահագրգռվածություն է ցուցաբերում հատկապես պաշտոնական Վաշինգտոնը՝ ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ով, ինչպես հայտնի է, արդեն իսկ սկսել է հանդիպումներ ունենալ իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում խիստ կարևորել է անցկացվելիք ընտրությունների որակն ու իշխանությունների վճռակամությունը՝ քաղաքական ընտրություններն անցկացնելու միջազգային տարրական նորմերին համապատասխան՝ մեծ հաշվով հենց այդ իրողությամբ պայմանավորելով Հայաստանի խաղաղ ապագան ու բարեկեցությունը:

Եվ այսպես՝ ի՞նչ կարող է այս աժիոտաժը նշանակել կամ ինչ ուղերձ է Արևմուտքը ցանկանում հղել Հայաստանին՝ շեշտադրելով հենց 2017թ-ի ընտրությունների գործոնը: Նախ՝ ակնհայտ է, որ այս ամենով նույն ԱՄՆ-ը ցանկանում է հստակորեն հասկացնել իշխանություններին, որ իրենք լիովին տեղյակ են այն նրբություններից, որոնցով սովորաբար ուցեկցվում են մեր երկրում անցկացվող բոլոր ընտրությունները: Պատահական չէ, որ նույն՝ դեսպան Միլսը վերջերս մի առիթով այս առումով արտահայտվել էր հստակորեն. «Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնելու, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, որոնք նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն. դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երևույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երևույթները չպահպանվեն, որ ընտրություններն արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի»:

Այն բանում, որ 2017թ-ի ընտրությունները բոլոր շանսերն ունեն՝ դառնալու Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևիցե անցկացված ընտրություններից վատթարագույնը, կարելի է անդառնալիորեն համոզվել՝ հետևելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված որոշ պատգամավորացուների շարժուձևին. այն, ինչ կատարվում է այսօր տարածքային ընտրատեղամասերից շատերում, այլ կերպ, քան կատարյալ խառնաշփոթ ու խայտառակություն չես կարող անվանել. հզորները փորձում են ճնշել թույլերին, երկու հզոր միմյանց կոկորդ են կրծում, երկու հզոր երեք թույլի ջանին ջառմա են դառնում և այսպես շարունակ. մի խոսքով՝ ամեն բան մայր բնության օրենքներով:

Հիմա հարց է ծագում՝ նրանք, ովքեր գիտակցաբար պղտորում են Հայաստանն իրենց գազանային բարքերով, ովքեր ընտրությունները վերածում են իսկական խեղկատակության, ովքեր հիմնովին սասանում են մեր երկրի միջազգային հեղինակությունը, արդյո՞ք լիովին գիտակցում են իրենց պետականակործան գործունեության բոլոր հետևանքները: Գիտակցո՞ւմ են, արդյոք, որ հաճախ արջի ծառայություն մատուցելով սեփական թիմակիցներին՝ չեն նպաստում ոչ միայն նրանց՝ ժողովրդի շրջանում ունեցած կամ չունեցած հեղինակության մեծացմանն, այլև սասանում են հայոց պետականության հիմքերը: Ցանկություն կա հավատալու՝ գոնե ոչ, քանզի եթե նրանց այդ պահվածքը կրում է միանգամայն գիտակցված բնույթ, ապա ակնհայտ է, թե իրականում ինչի հետ գործ ունենք մենք:

Նրանք, ովքեր սեփական կյանքի իմաստը, գոյության բուն բովանդակությունը ցանկանում են պայմանավորել բացառապես ԱԺ սողոսկմամբ,պետք է հստակորեն գիտակցեն, որ ապրիլի 2-ից հետո գալու է ապրիլի 3-ն, ու խորհրդարանական ընտրություններով չէ, որ որոշվում է կյանքում ամեն բան. նեղանձնային շահերից շատ ավելի կարևոր բաներ կան այս կյանքում, որոնք ոչ մի կերպ չեն կարող ստորադասվել անձնական նկրտումներին: Սեղանին Հայաստանի անվտանգության հարցն է, գոյության հարցն՝ ընդհանրապես, ինչը՝ չգիտակցել կամ չկարևորել ոչ մի կենդանի շունչ իրավունք չունի. Արևմուտքը մեզ հենց դա է փորձում հասկացնել...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Ամենադիտված