Միլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունը ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը «Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո է Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ավինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող Սոկոլովը Բրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվել Տիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 

Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը շնորհավորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակը

Քաղաքական

Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ են հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստեղծման 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Իր խոսքում Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է հայրենիքի շենացման գործում հիմնադրամի ունեցած ներդրումը:
«Մեկնարկի օրվանից ի վեր հիմնադրամը հավատարիմ է մնացել իր հիմնական աոաքելությանր մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հատվածների ջանքերը համազգային խնդիրների ու նպատակների շուրջ: Յուրաքանչյուր հայ, ով անցած տարիներին որևէ հանգանակություն է կատարել «Հայաստան» հիմնադրամին, կարող է վստահությամբ ասել, որ իր նշանակալի լուման ունի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման մեջ։

Ճակատագրի բերումով 10 տարի պատիվ եմ ունեցել ղեկավարելու հիմնադրամը։ Հետադարձ հայացք նետելով ամփոփելով և արդյունքները, գնահատում եմ այդ տարիները որպես հիմնադրամի դինամիկ զարգացման և կայացման շրջան։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելության ապագան ուղղակիորեն կախված է մեզանից համայն հայությունից իբրև հավաքական ուժ, և յուրաքանչյուր հայից իբրև անհատ։ Մենք պետք է բարձր պահենք հիմնադրամի հեղինակությունը անկախ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական պատեհություններից, ձգտենք բոլոր ծրագրերի նպատակային իրագործմանը և դրանց ծավալների ընդլայնմանը»,-ասված է ՀՀ նախկին նախագահի շնորհավորական ուղերձում:

Արկադի Ղուկասյանն էլ նշել է, որ հիմնադրամի ստեղծումը ժամանակի հրամայականն ու պահանջն էր. այն կոչված էր դառնալու հայրենիքի շուրջ համայն հայության համախմբման, կառույցների և անհատների փոխգործակցության յուրահատուկ մի հարթակ:
«Հայության համար ծանր և ճակատագրական օրերին հիմնադրամը եկավ համալրելու Հայրենիքին սատարելու գործին լծված աշխարհասփյուռ կազմակերպությունների և առանձին անհատների շարքերը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ հաստատվեց ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության մշտական մի ձևաչափ, որի շրջանակներում արդեն 25 տարի է, ինչ ուրվագծվում են համազգային առաջնահերթություններ, ձևավորվում օրակարգեր ու հաջողությամբ կյանքի կոչվում դրանցից բխող բազմաթիվ ազգօգուտ ծրագրեր: Մեր իրականության մեջ եզակի այս կառույցի անմիջական մասնակցությամբ անցած քառորդ դարի ընթացքում հաջողվեց էապես հաղթահարել պատերազմի հետևանքներն Արցախում, պատկառելի աշխատանք է կատարվել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած աղետի գոտում»,-նշել է Ղուկասյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր ծրագրած այցըԱյսօր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն էՄիլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունըԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻրանինՇանհայում հանդիպել են Սի Ծինփինը և ՏոկաևըՖիդանը հայտարարել է Սև ծովում անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության պատրաստակամության մասինԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը«Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո էԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորԱվինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող ՍոկոլովըԻսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի ղեկավարինԲրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվելՏիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր բալիստիկ հրթիռ է մշակումԿդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ Բահրեյնի ռազմաբազայում ոչնչացրել են Patriot հրթիռային համակարգՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ԱՄՆ-ը ձախողվել է Հորմուզը վերահսկելու իր փորձերում․ Իրանի դեսպանԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. ՕսկանյանԼուսին հասած ԽՍՀՄ դրոշը աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսներիԹուրքիան Ուկրաինայում հրադադարի հույս ունի. ՖիդանԱհավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆիդեռլանդներում հայտնել են պղծված խորհրդային զինվորների գերեզմանների վերականգնման դժվարությունների մասինՈւկրաինան նոր վարչապետ ունիՉինաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանը և Չինաստանը աշխարհին ավելի շատ կայունություն և վստահություն են բերումՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՎարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականըՕմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամՀայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանըՖիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման համատեքստում հաջողության հույս կաԻրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել Հորմուզի նեղուցումՀերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՈւկրաինայում բողոքի ցույցեր են ընթանում պաշտպանության նախարարի հրաժարականի դեմԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԱմսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. Բռնցքամարտի մարզիչ (տեսանյութ) Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ ենթակառուցվածքներին, եթե իր օբյեկտները հարձակման ենթարկվենՓաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԷրեխեքին հանել են գցել են քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն օլիմպավան են փակում (տեսանյութ) Ամսի 26–ին երեխաները մրցույթի են, չենք կարող չմարզվել. Օլիմպավանի մարզիչ (տեսանյութ) Սթարմերը Կիև է ժամանել հրաժարական տալուց չորս օր առաջՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համարԿստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ)
Ամենադիտված