Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները 

«Փաստ». Ջավախահայության խնդիրները Հայաստանի և Վրաստանի վարչապետների քննարկումների օրակարգում

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանի' Վրաստան կատարած այցից հետո բոլոր փորձագետները համարյա ընդգծված ձևով արձագանքեցին, որ ջերմացում է տեղի ունեցել հայ–վրացական հարաբերությունների մեջ: Անշուշտ այստեղ դեր է խաղում ոչ միայն երկու երկրների վարչապետների անձնական հարաբերությունները: Մասնագետները արձանագրում են, որ վրացական կողմի մոտ տեղի է ունեցել նաև քաղաքական հարաբերությունների վերանայում: Ավելի կառուցողական են տրամադրված հայ–վրացական խնդիրները օրակարգ բերելու և դրանց լուծում տալու հարցում:
Շիրակ Թորոսյանի խոսքն է' «Ես կարծում եմ, որ քաղաքական հարաբերությունների մեջ որոշակի վերանայումներ են եղել: Եվ այդ վերանայումների արդյունքում դիտվում է հարաբերությունների ջերմացում: Մեր վարչապետի պրագմատիկ գործելաոճը ևս վստահություն է ներշնչում: Դա ևս կարող է նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել վրացական կողմի մոտ»:
Անշուշտ, այս այցն ընդգծվեց մի կարևոր առանձնահատկությամբ: Պետական կարևորագույն հարցերի կողքին, ինչպիսին արտաքին հաղորդակցության ուղիների որոնումն էր, որի շուրջ ծավալվեցին երկու երկրների վարչապետների հիմնական քննարկումները, Կարեն Կարապետյանը բարձրացրեց նաև ջավախահայության հիմնախնդիրները և վրաց իր գործընկերոջ հետ խոսեց դրանց լուծման ուղիների մասին:
Սա նորություն է վերջին տարիների համար: Քանզի բավականին երկար ժամանակ է, ինչ նման բարձր մակարդակով չեն քննարկվել հայության այս հատվածի համար կենսական կարևորություն ունեցող հարցերը, չեն կատարվել հարցադրումներ:
Իսկ որո՞նք են այսօր ջավախահայության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներից կարևորագույնները, որ միջամտության ու լուծման կարիք ունեն: Բանն այն է, որ թուրք–ադրբեջանական տանդեմը ողջ Վրաստանի տարածքում կատարում է տնտեսական ակտիվ էքսպանսիա: Օրեցօր ավելանում է այս երկրների ազդեցությունը Վրաստանի տնտեսական, հետևաբար նաև' քաղաքական կյանքի վրա: Վրացիներն արդեն իսկ զգում են, որ հատվում է վտանգավորության գիծը:
Թուրք–ադրբեջանական այդ ազդեցությունն արդեն փորձում է տարածվել Ջավախքում: Տարածաշրջանին սպառնում է նաև թուրքացման վտանգը: Ահա այս հարցերի օրակարգ բարձրացնելու փաստը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով, առավել քան կարևոր էին:
Ըստ պատգամավորի՝ բավականին առարկայական և հասցեական բնույթ կրեցին վարչապետի հարցադրումները: Շեշտադրում կատարվեց նաև կրթության ոլորտում կուտակված խնդիրներին: եվ այդ հարցերին լուծումներ տալու համար առաջիկայում տեղի կունենա մեր կրթության և գիտության նախարարի այցը Վրաստան:
Իսկ Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով, շատ կարևոր էր վրաց գործարարներին հայկական բիզնես միջավայր հրավիրելու մեր վարչապետի առաջարկը: Եվ այն դրականորեն ընդունվեց վրացիների կողմից:
Ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է դիտել նաև այն, որ երկու երկրների վարչապետները անկեղծորեն խոստովանեցին, որ միմյանցից սովորելու բան ունեն երկուստեք. մենք' վրացիներից, վրացիները' մեզնից: Հայերս կարող ենք ուսումնասիրել վրացիների փորձը զբոսաշրջության ոլորտում, իսկ վրացիներն էլ կարող են ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի գրանցած հաջողությունները:
Իսկ երբ երկկողմ հարաբերություններում առաջանում է անկեղծություն, այդ հարաբերությունները ձեռք են բերում այդպիսի բովանդակություն, որ ըստ փորձագետի, դրանք անպայման ունենում են շարունակականություն:
Եվ եթե կարողանանք պահել շփումների ակտիվությունը, ապա դա միանշանակ կնպաստի նաև հետագայում առաջացող խնդիրների լուծմանը, իսկ վերջնարդյունքում' սեղանին դրված փաստաթղթերի ստորագրմանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Ամենադիտված