«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին 

«ՀԺ». Երևանը չի պատրաստվում բալիստիկ հրթիռներ արձակելուց առաջ որևէ մեկից թույլտվություն հայցել

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»‐ին ասաց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները եւ դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, ռուսաստանցի անկախ, կիսանկախ եւ ոչ անկախ վերլուծաբանները մեկը մյուսի հետեւից կասկածի տակ դրեցին այդ հայտարարությունը:

Մինչ այդ նրանք ղարաբաղյան ճակատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ էին կանխատեսում: Դրանից հետո կանխատեսումները փոխվեցին, պարզվեց, որ չկան նախադրյալներ այնպիսի մասշտաբային առճակատման համար, որը հայկական կողմին բալիստիկ հրթիռ արձակելու հիմքեր կտա: Ոմանք ուղղակի, անուղղակի վրդովմունք էին արտահայտում, չթաքցնելով, որ ռուսական ականջին հաճելի չեն Երեւանից հնչող այդօրինակ համարձակ հայտարարությունները:

Սույն հայտարարությունը համարձակ է համարվում, որովհետեւ ՌԴ‐ն «Իսկանդեր»‐ները Հայաստան է ուղարկել' համոզմունքով, որ հրթիռ արձակել‐ չարձակելու որոշումը միեւնույն է, ինքն է կայացնելու: Մոսկվան այդպես է արդարացել նաեւ ադրբեջանցի բարեկամների հետ զրույցներում: Եւ հանկարծ Հայաստանի ՊՆ երիտասարդ նախարարը, որն անգամ բանակում կարգին չի ծառայել, ամենայն հանգստությամբ եւ ինքնավստահությամբ հայտարարում է, թե Հայաստանը կորոշի՝ երբ եւ որ ուղղությամբ արձակել «Իսկանդերի» հրթիռները: Ռազմավարական դաշնակցի ցասումը մեծ է:

Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի'ինչ կարելի է ասել, ինչ'ոչ: Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը եւ տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն:

Նրան էլ հաջորդեց Սերժ Սարգսյանը: «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»,‐ նախօրեին ԱԳ նախարարությունում ասաց նա:

Ընդ որում, Սարգսյանը նաեւ հստակեցրեց, որ տրամադրված չէ համակարգերը կիրառելուց առաջ ինչ‐որ մեկին զանգել' համաձայնեցնելու կամ թույլտվություն վերցնելու համար: Դրանք ժամանակ պահանջող գործողություններ են, մինչդեռ նա հայտարարեց. «Մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու....»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի նման պահվածքը թերեւս աննախադեպ է: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես պաշտոնական Երեւանի եւ Մոսկվայի շփումներում նոր որակ նկատվեց, բայց թվում էր, թե ՌԴ մահացու հարվածները չեն ուշանա եւ ծիլ տվող այդ երեւույթն արագ արմատախիլ կարվի: Պետք է ասել, որ առայժմ դա տեղի չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում
Ամենադիտված