Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները 

Մարտեր` առանց կանոնների. ո՞վ կմնա վերջում…

Վերլուծական

Երբ փորձ էր արվում Հայաստանում նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու, ու ոմանք ամեն կերպ ջանում էին Հայաստանի պայծառ ապագան կապել հենց վերոհիշյալ փաստաթղթի հետ, քչերը, թերևս, կարող էին երևակայել, որ պրակտիկայում այն կստանա այնպիսի անհանդուրժելի դրսևորումներ, որոնց մասին նույնիսկ իրենց գիշերային սարսափելի երազներում՝ քչերը կպատկերացնեին. այն, ինչ տեղի է ունենում «ռեյտինգային ընտրակարգ» կոչվող նորամուծության պատճառով, այլ կերպ, քան իսկական խայտառակություն, ոչ մի կերպ չես համարի. Ընտրական օրենսգրքի «հերն անիծում են»՝ մի այլ կարգի:

Իհարկե, ասել, թե հանրապետությունում որևիցե ընտրատարածք զերծ է դատապարտելի ու անհանդուրժելի երևույթներից, ցավոք, ոչ մի կերպ չենք կարող, բայց այն, ինչ կատարվում է հատկապես մարզերում, ուղղակի աննկարագրելի է:

Ասպես՝ պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում նախընտրական կրքերը չափազանց ինքնատիպ դրսևորումներ են հետզհետե սկսում ստանալ, ու թեկնածուները կամ դրանց սատարող պաշտոնյաները, կանգ չառնելով ոչնչի առաջ, անում են իրենցից կախված ամեն բան, հնարավորն ու անհնարինը՝ ապրիլի 2-ին պարտված չհռչակվելու համար. փող է, որ ֆռռացնում են:

Մասնավորապես՝ մամուլում վերջին օրերին ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն, ով խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է ռեյտինգային ցուցակով, ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել. տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար՝ այդպիսով երիտասարդության շրջանում առաջացնելով շահագրգռվածություն՝ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տալու համար:

Մեկ այլ լուրի համաձայն էլ՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն օրերս իր մոտ է հրավիրել մարզի գյուղապետերին՝ հանձնարարելով նրանց՝ աշխատել բացառապես իր օգտին՝ այդ անելու համար նրանց խոստանալով 5000-ական դոլար գումար:

Եվ այսպես՝ ի՞նչ կարելի է այսքանից հետո ասել: Փաստորեն, գործ ունենք մի կողմից՝ մատաղ սերնդին գայթակղել փորձող թեկնածուի, մյուս կողմից՝ փողերի մեջ լողացող ու այդ գումարների հետ ինչ անել՝ այլևս չիմացող մարզպետի հետ. մեկը հանուն իր ձայների՝ երիտասարդներին խաղամոլության է դատապարտում, մյուսն էլ, հանուն ինքնահաստատման՝ չի խնայում ոչինչ ու ոչնչի առաջ կանգ չի առնում:

Հիմա հարց է ծագում՝ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը կատարյալ չարիք չդարձա՞վ մեր գլխներին, արդյոք ընտրությունը, որպես երևույթ ու հասկացություն, չի՞ ապականվում այնպես, որ մարդու մոտ ընդմիշտ կորչի ցանկությունը՝ գնալու, սեփական մասնակցությունը բերելու ցանկացած տեսակի քաղաքական ընտրություններին: Հետո էլ կլսես բողոքներ այն մասին, որ մարդիկ հիասթափված են, ակտիվ չեն մասնակցում քաղաքական ընտրությունների և այլն: Անկասկած, նմանատիպ երևույթներն են, որ հասարակության մեջ խորը հիասթափություն են առաջ բերում, թողնում անցանկալի հետքեր, որոնք երբեք չեն ջնջվում:

Այս ամենի առաջն առնելու համար, սակայն, ընդամենը մեկ ձև կա. հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուր շարքային ընտրող՝ սեփական ընտրությունը գիտակցված կերպով կատարի, չտրվի, ասենք, միայն 3 օրվա ապրուստի համար բավարարող ընրակաշառքի գայթակղությանն ու ունենա բավարար վճռակամություն՝ «ո՛չ» ասելու պախարակելի երևույթներին. սեղանին Հայաստանի ճակատագիրն է, ու այն առևտրի առարկա դարձնելն ուղղակի անթույլատրելի է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Ամենադիտված