Այստեղ միայն Ռոնալդուն չվազելու իրավունք ունի, Ռամոսը` թիմակիցներին
Սպորտ
Մանդրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը հերթական մարզումից առաջ հանդիպում են անցկացրել, որպեսզի քննարկեն թիմի անհաջող ելույթները: Այս մասին տեղեկացնում է MArca-Ն:
Մադրիդյան թիմը վերջին երեք խաղում չորս միավոր է վաստակել և առաջատարի դիրքերը զիջել «Բարսելոնա»-ին:
Հանդիպմանը փորձառու ֆուտբոլիստները երիտասարդներին խորհորդ են տվել ավելի շատ ջանք ներդնել:
Սերխիո Ռամոսը մասնավորապես ասել է. «Այստեղ միայն Ռոնալդուն դաշտում չվազելու իրավունք ունի, քանի որ մրցաշրջանում 60 գոլ է խփում»:
Իսպանիայի առաջնության 25 տուրերից հետո Զիդանի թիմը 56 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավորով զիջում է «Բարսելոնա»-ին, սակայն մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը