ՊԲ ՀՕՊ ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել (լուսանկարներ)
Արցախ
Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող "ORBITER" տեսակի անօդաչու թռչող սարք:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ:
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել:
Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք:





















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան