Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան 

ԵԼՔ կա՞...

Վերլուծական

Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել թվով 9 քաղաքական ուժեր, որոնց շարքում իր նախընտրական խանդավառությամբ և «նոու-հաու»-ներով աչքի է ընկնում հատկապես ԵԼՔ դաշինքը: «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով:

Կարգախոսը դասական է՝ քաղաքական դաշտում որպես ընդդիմադիր դիրքավորված քաղաքական ուժի համար: Միայն, կարծես թե, խախտվել է գործողությունների տրամաբանական շարունակությունը՝ ընտրությանը պետք է հաջորդի հաղթանակը, որպեսզի լինեն փոփոխություններ, բայց ինչպես ասում են՝ ԵԼՔ-ի մոտ շաբաթն ուրբաթից շուտ է եկել…

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ԵԼՔ դաշինքը իր նախընտրական մարաթոնը սկսեց հայաշատ Լոս-Անջելոսից: Թերևս ընդգծելու համար այն փաստը, որ որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայերի թիվն այնտեղ ավելին է, քան մեր երկրում: Սակայն ակնհայտ է՝ վերջին շրջանում համայնքը ապոլիտիկ է դարձել, քանի որ ակտիվություն չէր նկատվում անգամ ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում:

ԵԼՔ-ը նորաստեղծ դաշինք է, հետևաբար այս պահին ունի քաղաքական դաշտում դիրքավորվելու, իր հարթակը գտնելու խնդիրը: Ընդդիմադիր դաշտում ռեալ ուժ դառնալու համար հարկավոր է առաջարկել նորը, և դա հատկապես վերաբերվում է ծրագրային դրույթներին: ԵԼՔ-ի ծրագիրը, որը ներկայացվեց երեկ, հիմնականում շեշտադրում է ստատուս-քվոյի փոփոխությունը, այսինքն, փոփոխությունը՝ խորքային իմաստով, հասարակական-քաղաքական գործընթացների կտրվածքով, և միայն այդպես է հնարավոր հասնել ոլորտային փոփոխությունների: Այսպիսին է ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի տրամաբանությունը:

ԵԼՔ դաշինքի անդամ կուսակցությունները չունեն քաղաքական կենսագործունեության երկար տարիների պատմություն և քաղաքական փորձառության բավականաչափ մեծ պաշար, հետևաբար այս ընտրությունները ԵԼՔ-ի մաս կազմող քաղաքական ուժերի համար նաև կարող են հանդիսանալ լուրջ ստուգատես և քաղաքական տրամպլին՝ անկախ ընտրություններում գրանցած արդյունքներից:

ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը բազմիցս մատնանշել է ԱՄՆ-ում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության օրինակը և հույս հայտնում, որ մեր երկրում քաղաքացիները կարոտ են նման իշխանափոխությանը: Սակայն խնդիրը միայն նրանում չէ, թե ինչպես է իրականացվելու այդ իշխանափոխությունը, կարևոր է նաև, թե՝ ում կողմից: Այսինքն, այս ընտրություններում ԵԼՔ-ը իրեն դիրքավորում է իբրև ուժ, որը դառնալու է փոփոխությունների առաջամարտիկը: Այս ամենը բարի ցանկությունների ոլորտում չէին մնա այն պարագայում, եթե ԵԼՔ-ը ռեալ հնարավորություն ունենար մեծամասնություն ստանալ նորընտիր խորհրդարանում: Սակայն հասկանալի է, որ դեպքերի նման զարգացումը քիչ իրատեսական է: 

ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի ուշագրավ կետերից մեկն է՝ հասնել բնակչության թվի կրկնակի ավելացմանը: Այս խնիդրը արծարծվել է ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում, քանի որ ակնհայտ է՝ արտագաղթը դարձել է պատուհաս և դրան հարկավոր է դիմակայել նոր լուծումների միջոցով: ԵԼՔ-ը իր նախընտրական պլատֆորմում չի մանրամասնել այն մեխանիզմները, որոնք կարող են ի վերջո տալ այս ցավոտ լուծման բանալին: Փաստացի՝ ծրագրում ֆիքսված են հանրությանը քաջ հայտնի խնդիրները, սակայն լուծում այդպես էլ չի առաջարկվում...

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան
Ամենադիտված