«Բանանց»-ը զիջեց «Ալաշկերտ»-ին
Սպորտ
Ձմեռային դադարից հետո վերսկսվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:
Այսօր տեղի ունեցած խաղում «Բանանց»-ը հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին և պարտվեց 1:2 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը գրանցվեց 28-րդ րոպեին՝ Վահագն Մինասյանը բացեց հաշիվը, իսկ 32-րդ րոպեին գոլ խփեց նաև Ուրոշ Նենադովիչը:
Դաշտի տերերի միակ գոլը, 90-րդ րոպեին, խփեց Կարեն Մելքոնյանը:
Նշենք, որ մարտի 5-ին տեղի կունենան «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» և «Արարատ»-«Շիրակ» հանդիպումները:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը