«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց 10 հոգով մնացած «Բորնմութ»-ին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Բորնմութ»-ին:
Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:
Մարկոս Ռոխոն 23-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, պատասխան գոլը 11 մետրանոցից հեղինակեց Ջոշուա Քինգը:
Նշենք, որ առաջին խաղակեսի ավարտին հյուրերի կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Էնդրյու Սուրմանը: 72-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից վրիպեց Իբրահիմովիչը:
Այս խաղից հետո՝ Մոուրինյուի թիմը իր միավորների քանակը հասցրեց 51-ի:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:




















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը