«Ռեալ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում խոշոր 4:1 հաշվով հաղթեց «Էյբար»-ին:
Հյուրերը ընդմիջման գնացին երեք գոլի առավելությամբ. նախ Քարիմ Բենզեման դուբլ ձևակերպեց` աչքի ընկնելով 14-րդ և 25-րդ րոպեիներին, ապա 29-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Խամես Ռոդրիգեսին:
60-րդ րոպեին Մարկո Ասենսիոն հյուրերի գոլային առավելությունը հասցրեց 4-ի, իսկ 12 րոպե անց Ռուբեն Պենյան կրճատեց հաշիվը:
Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը 59 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը