20 տարի ՀՀԿ-ն խնդիր չի ունեցել և չունի. Սուրիկ Խաչատրյան
Քաղաքական
Այսօր, ի թիվս այլ պաշտոնյաների՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ-ի անվան շուրջ վերջին սկանդալներին, որոնք առաջացել են կուսակցության տարածքային թեկնածուների միջև վիճաբանությունների արդյունքում, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. ««Հանրապետական» կուսակցությունը ոչ մի խնդիր չի ունեցել 20 տարիների ընթացքում և չունի»:
Դիտարկմանը, որ Գորիսում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների միջև շեշտում են նաև իր եղբորորդու անունը, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ղալաթ են անում»:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում