Ոչինչ չի կարող ազդել քարոզարշավի որակի վրա
Քաղաքական
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ի կողմից իրականացվող քարոզարշավի մասին, նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք փորձելու են իրականացնել իրենց կուսակցության ծրագրերը: «Փորձելու ենք իրականացնել այն գաղափարները, որոնք ունի մեր կուսակցությունը: Ընտրություններին պատրաստվում ենք շատ լավ, փորձելու ենք իրականություն դարձնել մեր կառավարության, մեր կուսակցության ծրագիրը և նաև մեր ապագայի տեսլականը»:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանն անդրադարձավ նաև «Հանրապետական» կուսակցության թիմակիցների միջև վերջին վեճերին և ծեծկռտուքի դեպքերին:
Ըստ նախարարի՝ ցավալի է, որ հասարակության մեջ դեռ կան նման անկիրթ մարդիկ, սակայն դա չի կարող ազդել քարոզարշավի որակի վրա:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում