Ինչպե՞ս կաջակցի հորեղբորը Սամվել Ալեքսանյանի զարմիկը
Քաղաքական
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին, սակայն առանց կարգը խախտելու. աշխատանքից հետո:
«Նախընտրական քարոզարշավին փորձելու եմ իմ մասնակցությունն ունենալ և դա անելու եմ աշխատանքից հետ»:
Հարցին՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը կփորձի՞ դիմել այլևայլ մեթոդների՝ մասնավորապես, կաշառքների, Մալաթիա-Սեբաստիա թաղապետի բնակիչների քվեները հավաքելու համար, թաղապետը պատասխանեց. «Այնպես չէ, որ Սամվել Ալեքսանյանը կամ Կորյուն Նահապետյանը մեր համայնքի բնակիչների կողքին են միայն ընտրություններից առաջ: Նրանք մշտապես կանգնած են ժողովրդի կողքին և իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում օգնել են նրանց»:
Դիտարկմանը, որ հատկապես ընտրություններից առաջ՝ սկսել են բնակիչներին տարատեսակ օգնություններ բաժանել՝ հեռախոսի կամ լավաշի տեսքով, Արտակ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես հրավիրում եմ ապրիլի 2-ին բոլորիդ մեր թաղամասի ցանկացած ընտրական տեղամաս՝ տեսնելու, թե ինչ թափանցիկ ընտրություններ են ընթանում»:
Նշենք, որ Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում