Ժողովրդին բաց ճակատով ենք հանդիպելու ու բացատրելու՝ ինչու ենք մտել իշխանության մեջ. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գումարեց հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում շեշտեց, որ ընտրություններից հետո նոր Ազգային ժողովը դառնալու է հիմնադիր խորհրդարան, որը գործի է դնելու բոլոր բարեփոխումները. «Այլևս չենք ունենալու նախագահի մի աթոռ, որի վրա նստողը ունենա ամբողջական իշխանություն։ Շատերն էին խոսում հրաժարականի մասին, ինչ ասես պահանջեցին, մենք ավելի արմատական խնդիր լուծեցինք, մենք վերացրինք այն աթոռը, որ գոյություն չունենա մեկը, ում մտքով անցնի, որ ինքը կարող է լիարժեք իշխանություն ունենա։ Մենք սրա հնարավորությունն ենք վերացրել երկրում՝ սրանով իշխանությունը մոտեցնելով երկրին», - ընդգծեց Ա.Ռուսատամյանը։ Նա նշեց, որ «Դաշնակցություն»-ը առանձին ոլորտների կամ անձանց համար խոստումներ տալու ճանապարհով չի գնալու․ «Մենք այս ընտրություններին գնում ենք արած գործը ներկայացնելու և մեր ժողովրդից մանդատ հայցելու, որպեսզի կարողանանք մեր սկսածը շարունակել»։
Անդրադառնալով իշխանության հետ կոալիցիա կազմելուն՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Ժողովրդին բաց ճակատով ենք հանդիպելու ու բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում