ԵԼՔ-ն իր քարոզարշավը սկսեց ավտոերթով
Քաղաքական
Այսօր՝ մարտի 5-ին, մեկնարկեց քաղաքական ուժերի քարոզարշավը: ԵԼՔ դաշինքն իր քարոզարշավը ավտոերթով սկսեց Վանաձորի գրասենյակից: ԵԼՔ-ականները մեքենաների շարասյունով շրջեցին Վանաձորի փողոցներով, ապա ուղևորվեցին Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներ: Ավտոերթն ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այժմ ԵԼՔ դաշինքի անդամները գտնվում են Մեծավան համայնքում:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ողջունելով բնակիչներին՝ կոչ արեց անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ դա համարելով պարտադիր քայլ. «Եթե ուզում եք, որ Հայաստանը դուրս գա այս իրավիճակից, ապա ընտրություններին պետք է քվեարկեք ԵԼՔ դաշինքի օգտին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում