Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու ծրագրով. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը:
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության զեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ներկայացնում են ոչ թե սովորական նախընտրական ծրագիր, այլ ժողովրդին ճշմա րտությունը ասելու ծրագիր: «Մեր քարոզարշավի նպատակը ոչ թե ժողովրդի մոտ միավորներ ձեռք բերելն է, այլ ճշմարտությունը տեղ հասցնելը: Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու ծրագրով և վստահ ենք, որ Հայաստանը պետք է վերածել լրիվ ուրիշ տիպի պետության: Մենք պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից, երբ երկիրը խեղդվում է շջափակումներից, հակամարտություններից, որը զրկված է զարգանալու բոլոր հնարավորություններից: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Ղարաբաղի խնդիրը այնպես, որ ապահովվի և Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև ապահովվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշեց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ ծրագիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա հիմնված Մինսկի խմբի համանախագահների ծրագիրն է, որը 2007 թվականին ընդունվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ընդամենը պետք է փութաջան դիվանագիտական ջանքերով հասնել այդ ծրագրի իրականացմանը:
Միևնույն ժամանակ, Զուրաբյանն ընդգծեց, որ խաղաղության հաստատումն ամենակարևորն է, բայց բավարար չէ երկիրն առաջ տանելու համար: Նա ընդգծեց, որ իրենք ներկայացնելու են նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկելու օրինակելի պետական մոդել կայացնելու և Հայաստանում զարգացման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում