Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով 

Պատերազմ չի լինի…

Վերլուծական

Համաշխարհայն ուժային կենտրոնների պլաններն Անդրկովկասի հարցում կարծես հետզհետե բացահայտվում են: Համենայնդեպս՝ ականատես ենք դառնում իրադարձությունների ու դրանց հետևում թաքնված որոշ գործընթացների, որոնք վկայում են՝ 2017թ-ի գարունն, ի համեմատ 2016թ-ի գարնան, շատ ավելի կանխատեսելի է լինելու ու անվտանգ. չի բացառվում, իսկ ավելի ճիշտ՝ ամենայն հավանականությամբ՝ Արցախյան երրորդ պատերազմը, որն ամիսներ առաջ ուղղակի անխուսափելի էր թվում, կհետաձգվի:

Իսկ նման եզրահանգման գալու համար բավարար է ընդամենը ուշադրությամբ քննել տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու համոզվել, որ համենայնդեպս` ներկա փուլում գերտերություններին հաջողվել է միմյանց միջև կոնկրետ պայմանավորվածությունների հասնել՝ կապված հատկապես Արցախյան խնդրի՝ տարածաշրջանի ամենակնճռոտ ու վտանգավոր հակամարտության հարցում. անկանխատեսելի հետևանքներով նոր ու արյունոտ պատերազմ՝ առայժմ որևէ մեկին ձեռնտու չէ:

Չնայած՝ հանրային ուշադրությունն այսօր Հայաստանում բևեռված է առավելապես նախընտրական գործընթացների վրա, բայց դա չպետք է խանգարի՝ տեսնելու նաև այն կարևորագույն պրոցեսները, որոնք ծավալվում են այդ տրամաբանությունից դուրս. Պատրուշևի ժամանումը Երևան, նախագահ Սարգսյանի այցը Փարիզ, իսկ այնուհետև պլանավորվող այցերը Մոսկվա ու Մալթա ոչ մի կերպ պատահական չի կարելի համարել. անկասկած է, որ այս ամենը մեկ գործընթացի մաս են կազմում, իսկ որ այդ գործընթացն ընթանում է հենց Արցախի շուրջ, առավել քան ակներև է:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա սրա մոտ ամեն բան այնքան էլ հարթ չէ կարծես: ԱՄՆ և ՌԴ գլխավոր շտաբների տարօրինակ հանդիպումը Բաքվում, Ալիևի Իրան կատարած այցը, Մամեդյարովի անպտուղ վոյաժները Մոսկվայում, Անթալիայում Թուրքիայի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի վերջին հանդիպումը դարձել են այն ռուբիկոնը, որն Ալիևը որևիցե կերպ անցնել չի կարողանալու. Ադրբեջանի կարճաժամկետ պատմության էջերին իբր հավերժանալու նրա հիվանդագին նկրտումներն առայժմ անպտուղ են մնալու, ու ոչ ոք չի պատրաստվում «կանաչ լույս վառել» Բաքվի առաջ Ացախի հարցում:

Հարց է առաջանում՝ ի՞նչը հանկարծ ստիպեց համաշխարհային հանրությանը վերհիշել խաղաղության մասին ու Անդրկովկասում գոնե հարաբերական անդորր պահպանելու համար գալ թեկուզ ժամանակավոր համաձայնության: Այս հարցը, պետք է նկատել, չափազանց խորքային բնույթ է կրում, ու մեկ նախադասությամբ բացատրել այս փաստը ոչ մի կերպ չի ստացվի: Բայց եթե փորձենք գոնե առավել ակնհայտ պատճառները մատնանշել, ապա պետք է շեշտել հետևյալները՝ Մերձավոր Արևելքում տիրող ընդհանուր իրավիճակը, Սպիտակ տան նոր տիրոջ կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ սկզբունքների վերանայումը, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նկատվող դրական նյուանսները, Իրանի հստակ ու աներեր դիրքորոշումն Արցախյան խնդրի վերաբերյալ, ինչպես նաև՝ Մոսկվայի այն գիտակցումը, որ կտրուկ շարժումների դեպքում կարող է կորցնել ոչ միայն Հայաստանն, այլ դրա հետ մեկտեղ նաև ողջ Անդրկովկասը, ստիպեցին հիմնական խաղացողներին խնդրին նայել մեկ այլ դիրքից. մտնել մի շատ վտանգավոր խաղի մեջ, ուր խաղադրույքներն առավել քան բարձր են միայն այն բանի համար, որպեսզի հաճոյանան՝ ասենք «չքնաղ» Մեհրիբանին, ոչ ոք աշխարհի տերերից գոնե առայժմ չի պատրաստվում:

Բացի այս ամենը` մի կարևոր հանգամանք ևս կա, որի մասին արժե խոսել. Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացներն են: Ամենևին էլ չի բացառվում, որ Մոսկվայի կտրուկ ու անբեկանելի թվացող որոշումը՝ առայժմ սառը պահելու հակամարտությունը, պայմանավորված է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայում ընթացող բուռն գործընթացներով. երկիրը վերածվում է խորհրդարանական կառավարմամբ երկրի, իսկ նոր Սահմանադրությունն էլ լիարժեքորեն ուժի մեջ է մտնելու 2018թ-ից ոչ շուտ: Հետևաբար՝ չի բացառվում, որ երբ այստեղ իրավիճակը վերջնականապես կկայունանա, երբ քաղաքական դաշտի հիմնական ֆիգուրները կզբաղեցնեն իրենց տեղերն, ու երկիրը կշպրտվի կոլեկտիվ պատասխանատվության՝ ասել է թե անպատասխանատվության հորձանուտը, Մոսկվայում կրկին ականջալուր լինեն Ալիևին ու լուռ համաձայնությամբ պատասխանեն նրա թախանձանքներին՝ հասնելու ռեվանշի: Այն ժամանակ անհամեմատ ավելի հեշտ կլինի ստիպել Երևանին՝ գնալու որոշ տարածքային զիջումների՝ նույն այդ տարածքներում խաղաղապահներ տեղակայելու պայմանով, Արցախին կտրվի միջազգայնորերն ճանաչված միջանկյալ ինչ-որ կարգավիճակ ու այդպիսով առնվազն տասնամյակներով կրկին այս հարցը կսառեցվի:

Թե ինչ կլինի հետո, իհարկե լավագույնս կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց արդեն իսկ պարզ է, որ գոնե ժամանակավորապես մեծ ու կործանարար պատերազմի ուրվականը լքում է Անդրկովկասը՝ թույլ տալով հակամարտ կողմերին մի փոքր ժամանակ շահել վճռական մենամարտից առաջ: Հայաստանը քիչ ժամանակ ունի լավագույնս դիրքավորվելու ու պարտավոր է անել ամեն բան՝ հնարավորինս անվնաս դուրս գալու ապագա պատերազմի կրակներից…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործով
Ամենադիտված