Վարչապետն իր ջանի վրա զգաց ցուրտը
Քաղաքական
Այսօր՝ մարտի 8-ին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ն քարոզչություն էր իրականացնում Մեծամոր քաղաքում, որտեղի մշակույթի տանն էլ ելույթ ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը.
«Հարգելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ է. սա՝ 1-ին, 2-րդ՝ հատուկ երկար ճառ չեմ ասի, որ չասեք՝ տոն օրը եկավ քանդեց, մի երկու լոլո կարդաց-գնաց»:
Մեծամորի քաղաքապետն արդարացավ. «Եղանակից ա»:
Հանդիպումից հետո՝ գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ ասաց, որ իսկապես այս հանդիպմանն իրենք մրսել են. «Ատոմակայանի ղեկավարությունն էլ երևի հասկացավ, որ այստեղ ապրելով, աշխատելով՝ պետք է քաղաքի մասին մտածվի, ամոթ է, որ մանկապարտեզները հոսանք չունենան: Վարչապետը այս հարցին խիստ կնայի, որովհետև ինքն իր ասածի տեր մարդ է և հետևողական, իր ջանի վրա զգաց, էլի ցուրտը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում