Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Լոռիում բանը բանից անցել է…

Վերլուծական

Ռեյտինգային ընտրակարգը շարունակում է հանրապետությունով մեկ յուր հաղթարշավը` ևս մեկ անգամ փաստելով ու ապացուցելով այն հանրահայտ ճշմարտությունը, որ ոչինչ քաղաքականության մեջ այնքան գնահատելի չէ, ոչինչ այնքան ազդեցիկ չէ, որքան փողն ու կապիտալը: Իհարկե, սույն իրողությունը մենք չէ, որ բացահայտում ենք ու սա, ըստ էության, դասագրքային ճշմարտություն է, բայց այն, ինչ կատարվում է նախընտրական այս շրջանում Հայաստանում, հաստատ երբևէ որևէ պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր կամ ակադեմիկոս՝ նույնիսկ իր ամենավատ երազներում չէր կարող պատկերացնել. հայաստանյան նախընտրական իրականությունն ուղղակի հակագիտական է:

Ինչպես հայտնի է, 2017թ-ի ընտրություններին հայտ ներկայացրածներից շատերը միմյանց հետ ռեյտինգային պայքարի են դուրս եկել ոչ միայն քաղաքամայր Երևանում, ուր այս ընտրակարգով առաջադրված օդիոզ դեմքերի ու հանրահայտ ֆիգուրների պակաս առանձնապես չի զգացվում, այլև մարզերում, ուր ևս, ինչպես ցույց է տալիս անհերքելի պրակտիկան, մայրաքաղաքային նախընտրական թեժ մթնոլորտից ոչ պակաս եռուն միջավայր է ձևավորվել. կրքերը գնալով է՛լ ավելի են շիկանում:

Որպես ասվածի անզուգական ապացույց կարող է հանդես գալ զորօրինակ՝ նույն Լոռու մարզն, ուր առաջիկայում բախվելու են այնպիսի «թափով» դեմքերի շահերն ու ամբիցիաներն, ինչպիսիք են՝ Արկադի Համբարձումյանն («Դերժավայի Արկադի») ու Կարեն Կարապետյանը` ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը, դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Ի դեպ` հետևանքների մասին. դրանք, պետք է նկատել, լիովին տեղավորվում են ռեյտինգային ընտրակարգի տրամաբանության ծիրից ներս ու հետզհետե այնպիսի կոպիտ դրսևորումներ ստանում, որ մարդն ուղղակի ապշում է` և սա քաղաքականությո՞ւն է կոչվում:

Պարզվում է` Կարեն Կարապետյանը, ՀԷՑ-ի ուղղակի աջակցությամբ, բնակչության սիրտը շահելու մի չափազանց յուրատեսակ ձև է գտել. մամուլում հստակ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ «էլեկտրիկները» համապատասխան թեկնածուի օգտին քվեարկողներին մասսայաբար 10.000 դրամանոց գիշերային հաշվիչներ են բաժանում:

Ինչ վերաբերում է Կարապետյանի ահեղ մրցակցին, ապա սա ևս փորձում է հետ չմնալ համընդհանուր տենդենցներից ու նախապես երաշխիքներ ստանալով առ այն, որ իրեն ընտրողները չեն խաբի, խոստանում է ձեռնունայն չթողնել սեփական համակիրներին, միայն թե ընտրողները պետք է կարողանան հստակորեն ապացուցել, որ հենց Համբարձումյանին են ընտրել, այլ ոչ թե փողը վերցրել ու «անամոթաբար» մեկ ուրիշին են քվեարկել: Ավելին՝ ասում են՝ Համբարձումյանը շատ կոնկրետ կերպով գործի է դրել նաև ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսն, ու հիմա ոչ այլ ոք, քան՝ Սպիտակ քաղաքի քաղաքապետն, ընկած կրթօջախներով` մանկապարտեզներով, դպրոցներով մեկ, քարոզչություն է իրականացնում Համբարձումյանի օգտին: Իսկ թե՝ ինչ էր ասել Լևոն Մկրտչյանը միառժամանակ առաջ, բոլորն են հիշում…

Այսքանից հետո հարց է առաջանում`սրանք ընտրություննե՞ր են, թե՞ խայտառակություն: Բանը հասել է նրան, որ նույնիսկ նախընտրական խոստումներ չեն հնչում, նույնիսկ հանրահայտ ու բոլորին զզվեցնող պոպուլիզմին են մարդիկ կարոտ մնում. միայն փող, փող ու էլի փող: Այս ամենն ընդամենը մեկ բան է փաստում` Հայաստանում պլուտոկրատիան այլևս բացարձականացվել է ու նույնիսկ դեգրադացվել` հասնելով ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի աստիճանի, ինչը, բնականաբար, չի կարող անհետևանք մնալ որևէ մեկի համար. նման տրամաբանությամբ քաղաքական համակարգ չեն կառուցում, նման ֆունդամենտի վրա շենքեր վեր չեն խոյացնում. կործանարար է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված