Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերը Երևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավոր Տավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածը Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն Դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշը Ուսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ) Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցեր Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Մեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ) 

Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում «Ֆրանսիայի տուն». ՀՀ Նախագահը հյուրընկալվել էր Փարիզի քաղաքապետարանում

Քաղաքական

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանի «Հանդիսությունների» սրահում ՀՀ Նախա գահն ու Փարիզի քաղաքապետը ելույթներ ունեցան հավաքված փարիզահայ համայնքի ներկայացուցիչների առջև:

«Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում, մի քաղաքում, որը պատմության ընթացքում շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել, այլ շարունակել է ծաղկել ու բազմանալ' հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը պատմության, գեղեցկության, կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասեին' հարստանալով և հարստացնելով»,- նշեց ՀՀ Նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով' նաև Անն Իդալգոյի շնորհիվ է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը, մասնավորապես, Փարիզի հետ: «Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն պահերին' խոսքս Երևան կատարած ձեր այցերի մասին է ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկին քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե դուք հաջորդ տարÕ « այցելեք Երևան այն օրերին, երբ մենք նշելու ենք մեր մայրաքաղաքի' համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը»,- դիմելով Փարիզի քաղաքապետին' ասաց Սերժ Սարգսյանը:

«Փարիզի փողոցներով անցնելիս անհնար է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին և, վերջապես, այս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է: Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցոր ամրապնդվում և ընդլայնվում է»,- նշեց ՀՀ Նախագահը: Նրա խոսքով' ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականցվում ինչ պես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում' համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում, քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում: «Առանձնահատուկ կուզենայի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախներ ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքնում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականան, Փարիզում կհիմնվի Հայաստանի տուն, իսկ Երևանում Ֆրանսիայի տուն, ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Փարիզում լինելով՝ կարելի է հասկանալ, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան և ֆրանսիականը: «Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը' կենսակերպ: Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ, եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունն ու Անրի Վեռնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը: Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին' վստահաբար կարելի է ասել, որ դուք ձեր ներդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականը' դուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով»,- շեշտեց Հանրապետության Նախագահը:

Նրա խոսքով՝ այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, այդ կոլորիտը Հայաստանում ևս մոտիկից զգում ու գնահատում են: «Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով, նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին' դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը: Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի լսելի ու ավելի ճանաչելի: Հավատացած եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունները կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Եզրափակելով խոսքը' ՀՀ Նախագահը կրկին շնորհակալություն հայտնեց Անն Իդալգոյին' Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում անձնական ներգրավվածության համար: «Ձեր որոշմամբ էր, որ 2015թ-ի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին' ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի. թո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ' ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության հարատևման: Շատ շնորհակալ եմ»,- ամփոփեց երկրի ղեկավարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերըԵվրոպայում օդի աղտոտվածությունն աճում էՎարորդներից սնունդ խնդրող արջուկներին վերադարձրել են վայրի բնությունԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավորԵրևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոցՏավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածըՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունԻրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախՀոգեբանը բացատրել է երեխայի վախի և ֆոբիայի տարբերությունըԴեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշըՈւսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցերՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի հյուրանոցում 25 զբոսաշրջիկ սննդային թունավորում է ստացելՓաստաբանը պարզաբանել է, թե որ դեպքերում աշխատակիցը կարող է վճարումներ ստանալ նաև աշխատանքից ազատվելուց հետոՆյու Յորքը պատվել է անտառային հրդեհների ծխովՄեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Հետազոտությունը հերքել է էպիդուրալ անզգայացման վտանգավորության մասին տարածված կարծիքըԳերագույն ռադայի պատգամավորը հայտնել է Ֆեդորովի պաշտոնանկության մասինՄաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքըԱրգենտինայի հավաքականին ՖԻՖԱ-ի պատժամիջոցներ են սպառնում քաղաքական պաստառի պատճառովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին վերադառնալու պայմանըՀայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմըԱսիայի ամենաթանկ ընկերությունը ևս 100 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսությունումԶելենսկիին մեղադրել են ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հրահանգ տալու մեջԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներինԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի Երևանի կենտրոնական փողոցի վերանորոգմանըՀայաստան-Էստոնիա համագործակցությունը ՆԳ ոլորտում կխորանաԿասեցվել է «ՀԱՍՄԻԿ ՄԱՐԶԱԿԱՆ ՍՊՈՐՏ-ՃԱՄԲԱՐ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար հետԵրեմ Սարգսյան․ Իրավապահ համակարգը կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգըՆոր Զելանդիայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հայկական սննդամթերքի արտահանումը ամերիկյան շուկաՎերականգնողական աշխատանքների ժամանակ փլուզվել է Իտալիայի 100-ամյա դատարանի շենքը Շվեդիան լրացուցիչ 145.71 միլիոն դոլար է հատկացնում Համաշխարհային բանկի երաշխիքների համար Ուկրաինայում2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը (տեսանյութ)Վենսը խոստովանել է, որ Սպիտակ տունը ձախողել է Էփշտեյնի գործըԻնձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք. Արեգնազ ՄանուկյանՊետբյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերինՄոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Քաղաքացիներին զգուշացրել են հաշվիչների ստուգման անվան տակ տարածվող նոր խարդախության մասին. ՌԴՀարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ Google Play-ից հեռացվել են Mail.ru-ի և «Օդնոկլասնիկի» հավելվածներըԻրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբանԹուրքիայում երկհարկանի ավտոբուսի վթարի հետևանքով 46 մարդ է վիրավորվելԱլավերդու թիվ 6 մանկապարտեզը քարուքանդից դարձավ ահա այսպիսին. Արեն Մկրտչյան (տեսանյութ)
Ամենադիտված