Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

ՀՀ վարչապետն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

Հասարակություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նախ եղել է Էջմիածնի մարզադպրոցի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տարբեր մարզաձևերի համար նախատեսվող մարզադպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2015 թվականից, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին: Ծրագրի իրականացման նպատակով պետական միջոցներից հատկացվել է 500 մլն դրամ: Նախատեսվում է մարզադպրոցին կից կառուցել նաև ֆուտբոլի մարզադաշտ: Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերում մարզադպրոցների հիմնման ծրագրերը և հանձնարարել կառուցապատումն իրականացնել ըստ նախատեսված ժամանակացույցի:

Այնուհետև վարչապետն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել ՀԱԷԿ արտադրատնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, կատարվել է շուրջ 4 հազար 500 միավոր սարքավորումների և համակարգերի զննում:

Կարեն Կարապետյանը մարզ կատարած այցի ընթացքում եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ընկերութունում, շրջայցի ընթացքում ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Ընկերության ողջ պլանտացիան ոռոգվում է կաթիլային համակարգով՝ ապահովելով բարձր արդյունավետություն ջրի և էներգիայի հարցում: Ներկայում գործարանը տարեկան արտադրում է 1,2 մլն շիշ գինի, իսկ գործարանի հզորությունը 3 մլն շիշ է: Գինին արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ բոլոր երկրներ, Լիբանան և Հորդանան: «Տիեռաս դե Արմենիա»-ում վարչապետ Կարապետյանը հանդիպել է առանձին արտադրողների և գործարարների հետ, քննարկել գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսությունների զարգացման հեռանկարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ախտորոշել է ոլորտում առկա խնդիրները և այժմ մշակում է զարգացման ռազմավարությունը՝ կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ:

Կարեն Կարապետյանն այցելել է Բաղրամյանի «Լևոն Գալչյան» արվեստի կենտրոն, որտեղ վարչապետին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը: Այն մասնագիտացված է կավագործության, դարբնագործության, ատաղձագործության ու ասեղնագործության ուսուցմամբ: Նշվել է, որ տարեկան կենտրոն է այցելում 70 երեխա, ովքեր այստեղ ստանում են անվճար ուսուցում: Արվեստանոցը հնարավորություն է տալիս պատանիներին ու աղջիկներին հաճախել արհեստների դասաժամերի, ինչպես նաև ցուցադրել իրենց հեղինակային գործերը տարբեր միջոցառումների ժամանակ:

Վարչապետն այցելել է նաև Արմավիր քաղաքի վաստակաշատ ուսուցչուհի Տիգրանուհի Հարությունյանին՝ շնորհավորել նրան Կանանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել երկար տարիների մանկավարժական արդյունավետ գործունեության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված