6:1. «Բարսելոնա»-ն քառորդ եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնյան «Բարսելոնա»-ն հյուրընկալեց ՊՍԺ-ին:
Հանդիպումն ավարտվեց Էնրիկեի թիմի հաղթանակով 6:1 հաշվով:
Լուիս Սուարեսը հանդիպման մեկնարկից երեք րոպե անց բացեց հաշիվը, 40-րդ րոպեին Կուրզավան դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ երկրորդ խաղակեսում` 50-րդ րոպեին Լիոնել Մեսսին դիպուկ իրացրեց նշանակված 11 հարվածը:
80-րդ րոպեին Էդիսոն Կավանին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 8 րոպե անց Նեյմարը հաշիվը դարձրեց 4:1` երկուր րոպե անց 11 մետրանոցից խփելով նաև իր երկրորդ գոլը: Խաղավարտին (90+5) Սերխի Ռոբերտոն կատալոնացիներին ապհովեց քառորդ եզրափակչի ուղեգիր:
Թիմերի միջև առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը