«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին երկրպագուները կբղավեն. «Մխիթարյա՛ն, գոլ մի՛ խփիր»
Սպորտ
«Ռոստով»-ի գլխավոր մարզիչ Իվան Դանիելյանցը անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղին և խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Հաճելի է, որ իմ հայրենիակից Հենրիխ Մխիթարյանը խաղում է նման բարձրակարգ ակումբում: Չէի թերագնահատի ոչ իրեն, ոչ էլ «Յունայթեդ»-ի մյուս ֆուտբոլիստներին: Այդ թիմում հավաքված են ֆուտբոլիստներ, ովքեր կարող են վտանգավոր լինել:
Խաղին տրիբունաներում շատ հայեր կլինեն, ովքեր հոգով կլինեն Մխիթարյանի հետ: Ես նրանց հետ խոսել եմ և պայմանավորվել, որ իրենք հայերենով կբղավեն «գոլ մի՛ խփիր»,- մարզչի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ