Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա
Սպորտ
Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջեւ սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով:
Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյանը, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ՝ Նարեկ Սիրունյանը, 70 կգ՝ Վալտեր Մարգարյանը, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը, 86 կգ՝ Վահե Թամրազյանը, 97 կգ՝ Գեորգի Կետոեւը եւ Շամիր Աթյանը, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ