Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 

Սփյուռքն էլ հիասթափվեց...

Վերլուծական

Ընտրությունները սարերի հետևում չեն, տնտեսությունն էլ ծանր հիվանդի կարգավիճակից դուրս գալու որևէ նշան ցույց չի տալիս: Այս պարագայում՝ հայաստանյան իշխանությունները ավելի հաճախ են հիշում սփյուռքի և վերջինիս հնարավորություններից օգտվելու անհրաժեշտության մասին: Վարչապետը վերջերս պաշտոնական կոչով դիմել էր սփյուռքին՝ միասնական ջանքերով միասնական և զարգացած երկիր կառուցելու առաջարկով:

Կարեն Կարապետյանն իր նամակում ասում է, որ ՀՀ իշխանություններն ունեցել են սխալներ եւ գիտակցում են այդ մասին եւ հիմա առաջարկում են Սփյուռքին՝ տեր կանգնել հայրենիքը փրկելու գործին, իսկ Փարիզում պաշտոնական այցով գտնվող նախագահը եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու մասին:

Ուշագրավ է այն փաստը, որ հարաբերություններին նոր որակ հաղորդելու բուռն ցանկությունը իշխանությունների մոտ առաջացել է հենց նախընտրական շրջանում, երբ խնդիր կա հանրությանը ցույց տալու՝ ՀՀԿ նախընտրական ծրագրի մեխը համարվող ներդրումները իրական են և գալիս են առողջացնելու մեր տնտեսությունը: Բայց մեծագույն ցանկության դեպքում էլ երաշխավորել, կամ, ինչպես ինքը՝ Կարեն Կարապետյանն էր ասում՝ «բարաթ տալ», որ ամեն ինչ լավ կլինի, ինքը չի կարող, որովհետեւ մեծ ցանկության դեպքում էլ ինքը չի կարող հայաստանյան տնտեսությունում նվազեցնել որոշ օդիոզ դեմքերի ազդեցությունը:

Սփյուռքը կարծես թե հուսախաբ է անում ՀՀ իշխանություններին և այս պահին թերևս չի արդարացնում ոչ բարոյական, ոչ էլ ֆինանսական աջակցության ակնկալիքները: Իսկ խնդիրները հարկավոր է դիտարկել առավել խորքային հարթության մեջ: Տարիներ շարունակ սփյուռքը զորավիգ եղավ մեր պետությանը, սակայն մնաց անտեսված և կտրված երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից: Սփյուռքի գոյության մասին ՀՀ իշխանությունները հիշում են առիթից առիթ, օրինակ՝ երբ գումար է պետք, կամ հարկավոր է լրացնել մեր դիվանագիտական ապարատի խայտառակ աշխատանքի բացերը, միևնույն ժամանակ՝ սփյուռքի հետ աշխատելով «փող տվեք, բայց մի՛ միջամտեք» սկզբունքով:

Եվ այսօր իշխանությունները քաղում են նման մոտեցման դառը պտուղները: Ինչ խոսք, այն առաջարկները, սահմանված խնդիրները, համագործակցության կոչերը սիմվոլիկ են, բայց այդքանը միայն. դրանք ավելի քան կտրված են իրականությունից: Հարց է առաջանում՝ ինչու ենք հիմա՛ մտածում սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու մասին, երբ այդ նպատակով կազմավորվել էր մի ամբողջ նախարարություն, որը, ի դեպ, այդպես էլ ի վիճակի չեղավ պաշտոնական մակարդակով հստակ պատկերացում կազմել սփյուռքի ներուժի, պահանջների, խնդիրների մասին: Թե՞ Սփուռքի նախարարության միակ առաքելությունը «արի տուն» ծրագիրն էր, որը կարող էր իրագործել ցանկացած ՀԿ…

Հայաստանի իշխանությունների համար սփյուռքի վերաբերմունքի նեգատիվ երանգավորումը լուրջ մարտահրավեր կարող է հանդիսանալ, քանի որ վերջիններս այլևս երկրից դուրս էլ լեգիտիմության խնդրի առջև են կանգնում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ակնհայտ է, որ սփյուռքն այսուհետ առաջնորդվելու է չոր բիզնես շահերով, ուստի՝ քանի դեռ չի փոխվել ներքին միջավայրը, գրեթե անհնար է ազգային զգացմունքներ խաղացնելով՝ սփյուռքին համոզել ներդրումներ կատարել Հայաստանում և, առավել ևս՝ աջակցել օրվա իշխանություններին…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված