Թշվառությունը, որին իշխանությունները հասցրել են մեր ժողովրդին, անթույլատրելի են. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ցանկացած պահի Հայաստանում քարոզարշավին միանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ գործնական հանդիպումներ է անցկացնում:
Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով քարոզարշավին, ասաց. «Այն, ինչ ես տեսա քարոզարշավին՝ մարզեր այցելությունների ժամանակ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք փոփոխություններ պետք է անենք։ Այդ համընդհանուր թշվառությունը, հուսալքությունը, անճարակությունը, որին իշխանությունները հասցրել են մեր ժողովրդին, իսկապես անթույլատրելի են: Ժողովուրդն ինքնահոսի է մատնվել, քանի որ լուծման ուղիները նվազագույնն են, իսկ հիմնական ելքն էլ ժողովուրդը տեսնում է արտագաղթի մեջ»։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ, բացառությամբ ձայնի, սակայն դա էլ փորձում են կեղծել և գնել. «Ակնհայտ է, որ իշխանությունն ունի մի քանի թեզ, որի միջոցով փորձում է վերարտադրվել: Իշխանությունները քարոզում են ժողովրդին, որ ոչինչ չի փոխվելու, միևնույն է, իրենք անպարտելի են, երկրորդը՝ առձեռն գումար առաջարկելն է, իսկ երրորդը՝ կեղծ սոցիոլոգիական հարցումները»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ