«Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին
Հասարակություն
Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը (մեքենավար՝ Գ. Խ.) Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի С947 НМ 123Rus պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Մ.) կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում