«Ռոստով»-ն ու «Յունայթեդ»-ը չպարզեցին հաղթողին. Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Ռոստով»-ի հետ:
Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով: Վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը 35-րդ րոպեին բացեց հաշիվը, պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Բուխարովը:
Քառորդ եզրափակչի մասնակիցը հայտնի կդառնա Անգլիայում կայանալիք պատասխան խաղում:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 21-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվեց 67-րդ րոպեին:



















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը