Մեզ համար շատ կարևոր էր, որ Մխիթարյանը խաղն ավարտեց առանց վնասվածքի. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռոստով»-ի դեմ խաղից հետո (1:1) խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Գիտեինք, որ նա չի կարող խաղալ 90 րոպե: Գիտեինք, որ նա խաղալու է միայն 60 րոպե: Հանդիպման արդյունքը նշանակություն չուներ, մենք այդ որոշումը միասին էինք կայացրել, քանի որ նա դեռ իր լավագույն մարզավիճակում չէ:
Նրան Իբրահիմովիչի հետ ազատություն էինք տվել հարձակման գծում, որպեսզի ազատ գոտիներ գտներ և գոլ խփեր: Նա լավ կատարեց իր գործը և կարողացավ խաղն ավարտել առանց վնասվածքի, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի պաշտոնական կաքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը