«Մագնիտսկու ցուցակը» չի հրապարակվի. ԱՄՆ Պետդեպ
Ռուսաստան
ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ առաջիկայում չի հրապարակվի «Մագնիտսկու ցուցակը», ավելացնելով, որ այդ գործով մեղադրյալների նկատմամբ կիրառված պատժամիջոցները կպահպանվեն, հաղորդում է BBC–ն։
«Մենք շարունակում ենք նոր օրենքի քննարկումները Կոնգրեսում, որը հնարավորություն կտա փոխել այդ ցուցակում գտնվող մեղադրյալների նկատմամբ պատժամիջոցները։ Հուսով ենք, որ նոր օրենքը կծառայի հանուն մարդու իրավունքների ճանաչման մեր նպատակներին», – ասել է Նուլանդը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում։
ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը «Մագնիտսկու ցուցակի» վերաբերյալ օրենքի ընդունումը զգալի բացասական ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։
Նշենք, որ 2010–ին ԱՄՆ–ի սենատորների կողմից առաջարկած «Մագնիտսկու ցուցակի» օրինագծի ընդունումը ենթադրում է 60 ռուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ–ի մուտքի վիզայի չտրամադրում և բանկային հաշիվների սառեցում, որը կապված է 2009–ին բանտում անհայտ հանգամանքներում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկու հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)