«Ռեալ»-ը հաղթեց 10 հոգով մնացած «Բետիս»-ին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Բետիս»-ին:
Հանդիպման 25-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ անցան. ինքնագոլի հեղինակ դարձավ Կեյլոր Նավասը:
Դաշտի տերերը հաշիվը հավասարեցրին երկրորդ խաղակեսում: 41-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո գոլ խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Իսկ 81-րդ րոպեին Սերխիո Ռամոսը հաղթանակ բերեց իր թիմին:
Նշենք, որ 78-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով` երկրորդ դեղին քարտը ստանալու արդյունքում դաշտից հեռացվեց Կրիստիանո Պիչինին:
Այս խաղից հետո Զիդանի թիմը 62 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:























































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում