Հասարակության մոտ չկողմնորոշված վիճակ է. քաղաքագետ
Քաղաքական
Ապրիլի 2-ին կկայանան խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական այս շրջանում կուսակցություններն ու դաշինքներն իրականացնում են իրենց քարոզարշավը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, խոսելով այս օրերին ընթացող քարոզարշավի մասին, նշեց, որ քաղաքական ուժերն այն փորձում են ակտիվ իրականացնել, սակայն ոչ մի ռացիոնալ գործողություն չեն անում:
Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ հասարակության մոտ չկողմնորոշված վիճակ է:
Հարցին՝ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ծրագրերից ո՞րն է առավել իրատեսական, քաղաքագետը պատասխանեց. «25 տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք հասկացել՝ դասական առումով ինչպիսին պետք է լինի կուսակցության ձևաչափը: Իմ կարծիքով՝ սրանք ընդհանուր շահերի մեջ գնացող պայքարներ են: Նորություն չեմ տեսնում քաղաքական դաշտում: Թերևս կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշակի նորություն է բերել իր հետ, սակայն գնահատական տալ, թե դա որքանով կանդրադառնա երկրի քաղաքական դաշտի վրա, վաղաժամկետ է: Բայց, որ մի քանի ռացիոնալ քայլեր նկատել ենք, դա փաստ է»:
Քաղաքագետի կարծիքով՝ երկրի ներքաղաքական զարգացումները սերտաճած են արտաքին քաղաքականության հետ. «Ենթագիտակցորեն ժողովուրդն էլ չի գնում որոշակի փոփոխությունների, քանի որ արտաքին թշնամու հանգամանքը միշտ կա: Թե որքանով իշխանությունները կկարողանան ներքին արդիականացմամբ բարեփոխվել, դա ևս կախված է արտաքին հանգամանքներից: Հույս ունեմ, որ կուսակցությունների համար անցած տարվա ապրիլյան իրադարձությունները դաս լինեն»:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում