Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը 

Պուտինի ապտակն՝ Ալիևին…

Վերլուծական

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հետխորհրդային երկրներում օբյեկտիվ անհրաժեշտություն առաջացավ՝ վերագտնելու սեփական ինքնությունը, վերաարժևորելու ազգային գաղափարներն ու նախանշելու նպատակները, շատ երկրներ փորձեցին արագորեն պատասխաններ գտնել անսպասելիորեն առաջ եկած հարցերին, ու այդ երկրների ինտիլիգենցիայի առջև նոր մարտահրավերներ գոյացան, որոնցից կարևորագույնն ազգային գաղափարախոսության հարցն էր:

Այս իմաստով բավական արդյունավետ գտնվեց հատկապես Ռուսաստանն, ուր պուտինյան էպոխան շարունակում է առաանձնանալ ռուս ժողովրդի շրջանում ազգային ինքնագիտակցության բարձրացմամբ ու աշխարհում սեփական առաքելության վերագնահատմամբ: Սույն առաջադրանքը՝ ազգային գաղափարախոսության կերտումը, անկասկած, երբեք հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ ռուսական ինտիլիգենցիայի հզոր միտքն ու գրեթե անսպառ մտավոր ներուժը, որի օգնությամբ էլ իշխանություններին հաջողվեց անվստահության ու թերարժեքության ճահճից դուրս բերել ռուսական հասարակությանը:

«Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մասին լսել են, թերևս, շատերը: Այն այսօր, առանց չափազանցության, հսկայական դեր ու նշանակություն ունի հատկապես ժամանակակից Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունների սահմանման հարցում ու հանդիսանում է խոշորագույն վերլուծաբանների յուրատեսակ հավաքատեղի, ուր հնչող կարծիքների ու վերլուծությունների հետ հաշվի են նստում հատկապես Կրեմլում. ակումբն այս, ըստ էության, հենց Կրեմլի կողմից էլ ստեղծվել է՝ դառնալու որպես քաղաքագիտական մտքի յուրատեսակ կառափնարան:

Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթ Երևանում կայացել էր «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի արտագնա նիստը՝ «Փոփոխությունների ժամանակը. անկանխատեսելիությունը գլոբալ դարաշրջանում» թեմայով, որին իրենց մասնակցությունն էին բերել ինչպես միջազգային մեծ հեղինակություն վայելող փորձագետներ, այնպես էլ մի շարք պաշտոնյաներ: Հատկանշական է, որ նման հավաք Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամ էր կայանում, ինչը, բնականաբար, չի կարող խոսուն հանգամանք չհամարվել:

Չխորանալով նիստում կայացած քննարկումների ու դրանց արդյունքում կատարված եզրահանգումների բովանդակության մեջ, կցանկանայինք հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, Կրեմլում որոշեցին նման հեղինակավոր նիստի վայր ընտրել հենց Երևանն այն պարագայում, երբ նույն հաջողությամբ փորձագետները կարող էին հավաքվել, ասենք, Աստանայում, որը ԵՏՄ-ում համարվում է իր ազդեցիկությամբ երկրորդ մայրաքաղաքը՝ Մոսկվայից հետո: Հարց կարող է առաջանալ՝ կա՞ր, արդյոք, այս ամենում հստակ ուղերձ, թե՞, այնուամենայնիվ, կամայականորեն էր ընտրված հանդիպման վայրը:

Այս հարցին տրամաբանված պատասխան գտնելու համար նախևառաջ հարկավոր է հաշվի առնել մեկ բան. նմանօրինակ մասշտաբային միջոցառումների պարագայում պատահական ոչինչ չի լինում: Հետևաբար՝ անկասկած է, որ հանդիպման վայրը ևս պատահական չէր ընտրված ու, եթե կուզեք, սա յուրատեսակ ժեստ էր՝ ուղղված ինչպես ԵՏՄ անդամ երկրներին ու Հայաստանին, այնպես էլ վերջինիս հետ ակնհայտ թշնամական հարաբերությունների մեջ գտնվողներին. այս քայլով Մոսկվան մի կողմից ընդգծում է Հայաստանի նշանակությունն իր հետագա պլաններում ու փորձում բարձրացնել մեր երկրի դերն ինչպես ԵՏՄ-ի ներսում, այնպես էլ տարածաշրջանում, մյուս կողմից, դատելով նիստին հնչած մի շարք ելույթների ու, ասենք, ողջույնի խոսքերի բովանդակությունից ու դրանցում առկա տողատակերից, հստակ ուղերձ է հղում ազերիներին՝ չդիմելու արկածախնդրության ու չթեժացնելու առանց այն էլ ճգնաժամային վիճակում գտնվող հակամարտությունը: Կարճ ասած՝ գոնե այժմ Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերը թույլ չեն տալիս՝ Բաքվի առջև կանաչ լույս վառելու, թույլ տալու բավարարել դրա անմարդկային նկրտումները:

Անշո՛ւշտ, Մոսկվայի խաղաղասիրական ձգտումների արմատը շատ պարզ է, իսկ դրան նպաստող հանգամանքներն էլ տեսանելի. նախ՝ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողերը կարծես միմյանց միջև համաձայնեցրել են Մեծ Մերձավոր Արևելքում վարվող գեոպոլիտիկ մեծ խաղի հիմնական կանոնները, երկրորդ՝ Մոսկվան այլևս ստիպված չէ Անդրկովկասում առաջնայնության ղեկի համար ճակատ ճակատի տալ Արևմուտքի հետ. այնտեղ այլևս չեն էլ վիճարկում ՌԴ համար կարևորագույն այդ հարցը: Բացի այս՝ Սիրիայում պատերազմի ավարտը կարծես տեսանելի է, ու ավելորդ անգամ մտնել Թուրքիայի հետ առճակատման Անդրկովկասում, ու այդպիսով, հարցականի տակ դնել Սիրիայի մասով ձեռքբերված պայմանավորվածությունները, Կրեմլում որևիցե կերպ տրամադրված չեն:

Այնպես որ՝ այն տեսակետը, թե պատերազմի ուրվականը հետզհետե հեռանում է Անդրկովկասի, կարծես է՛լ ավելի ամուր հիմքեր է ստանում, իսկ այս պարագայում՝ որպես տարածաշրջանում Մոսկվայի հիմնական հենարան հանդես եկող Երևանն ուղղակի անփոխարինելի գործընկերոջ արժեք է ձեռք բերում տարածաշրջանային հիմնական խաղացող Ռուսաստանի համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու
Ամենադիտված