Ընտրելու ենք կա՛մ ազատություն, կա՛մ իրավազրկություն. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքական
Ապրիլի 2-ին ընտրելու ենք կա՛մ ազատություն, կա՛մ իրավազրկություն: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Տավուշում իրականացրած քարոզարշավի իր ելույթում ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Նա ընդգծեց՝ ընտրատեղամաս պետք է գնալ հստակ գիտակցումով՝ ինչ ենք ընտրում:
«Դուք, որպես այս հերոսական ժամանակաշրջանի թիվ մեկ հերոսներ, արժանի եք թե՛ ամուր խաղաղության, թե՛ ազատության, թե՛ բարեկեցության, և թե՛ արժանապատիվ հեռանկարի: Երկու ամիս առաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից նախաձեռնվեց Հայաստանում ազատական մտածողությամբ մարդկանց միավորում: Թվում է, թե այն կուսակցության հիմքի վրա է, բայց այդ հիմքը դուք եք՝ հասարակությունն է և ժողովուրդը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ թեև իրենք ներկայանում են տարբեր մարդկանցով, բայց միանման մտածությամբ և Հայաստանը նույնչափ ուժեղ ու արդար, համերաշխ տեսնել ցանկացող մարդկանցով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում