Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 

Սպառնալիք՝ տնտեսությանը. ո՞րը կարող է լինել ելքը

Վերլուծական

Որքան էլ ոմանք փորձեն, իսկ ավելի ճիշտ՝ ջանան Հայաստանի ապագան ներկայացնել վառ գույներով, իսկ 2017 թվականն էլ՝ որպես նորանոր ձեռքբերումների լուսավոր սկիզբ, փաստը մնում է անհերքելի, որ այս տնտեսական տարին ոչ մի լավ բան չի խոստանում մեր երկրին. առկա խնդիրներն ու տնտեսությունն արգելակող հիմնական պրոբլեմները ոչ միայն մնալու են նույնն ու խորանալու, այլև հներին ավելանալու են նաև նորերը՝ հավելյալ դժվարություններ ստեղծելով Հայաստանի հետագա զարգացման համար:

Մասնավորապես՝ վերջերս արտաքին շուկաներում նկատվող միտումները Հայաստանի տնտեսության համար խոստանում են առաջացնել ոչ այնքան նպաստավոր, եթե չասենք՝ բացահայտ անբարենպաստ ֆոն. կտրուկ էժանացել են պղինձը և նավթը, ու եթե մարտի սկզբին պղնձի մեկ տոննայի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում գերազանցում էր 6000 դոլարն, ապա այժմ դրա գինն արդեն 5700 դոլար է, ինչը նշանակում է, որ համամասնորեն էժանանում է նաև Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գինը, ինչն էլ, բնականաբար, բերում է բյուջեի եկամուտների նվազմանը:

Ինչ վերաբերում է նավթին, որը, պետք է խոստովանել՝ մեզ համար նույնպես կարևոր է՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից եկող դրամական փոխանցումների հետ, ապա այստեղ ևս պատկերը հուսադրող չէ. այժմ 1 բարել նավթի գինը 51 դոլարից մի փոքր է ավել, ինչը նշանակում է ռուբլու արժեզրկում ու դրա գնողունակության նվազում:

Հարց կարող է առաջանալ՝ ինչպե՞ս կարելի է մեղմել Հայաստանի տնտեսության համար կործանարար համարվող, բայց միևնույն ժամանակ՝ միանգամայն օբյեկտիվորեն առաջ եկած այս բացասական գործոնների ազդեցությունը: Եթե նավթի պարագայում Հայաստանն անզոր է որևիցե բան փոխելու կամ ինչ-որ կերպ ստեղծված իրավիճակին հակազդելու, ապա նույն պղնձի պարագայում՝ կան, հստակորեն առկա են այն գործիքակազմերը, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մեղմել սպասվող բացասական ազդեցությունը:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ մեր երկրում վաղուց մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. մենք այդպես էլ չենք կարողանում բնությամբ հատկացված մեր բաժին բարիքը երկրի համար իրական նյութական հնարավորությունների վերածել: Որպեսզի հնարավոր լինի դա անել, մենք պետք է կարողանանք ապահովել Հայաստանի տարածքում առկա օգտակար հանածոների համալիր ու ռացիոնալ օգտագործումը, ինչը, սակայն, չի արվում: Բավական է ընդամենն ուշադրություն դարձնել համապատասխան թվերին ու ցուցանիշներին, որպեսզի պարզ դառնա՝ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք:

Չնայած՝ տարեկան ՀՀ-ում արդյունահանվում է շուրջ 33 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից 350 000 տոննան՝ պղնձի խտանյութ, շուրջ 20 000 տոննան՝ մոլիբդենի խտանյութ, 3.5 տոննան էլ՝ ոսկու, բայց արի ու տես, որ 1 տոննա հանքանյութի համար՝ բնօգտագործման վճարը պետության կողմից սահմանված է ընդամենը 600 դրամ: Կասկած լինել չի կարող այն բանում, որ եթե մենք այս մոտեցումը չվերանայենք, մեզ չի հաջողվելու մեղմել ՀՀ տնտեսության վրա շուկայում նկատվող բացասական գնային միտումները. բնօգտագործման վճարը պետք է արագորեն վերանայել:

Ի դեպ՝ ավելորդ չէր լինի նշել, որ քաղաքական ուժերից «Ծառուկյան» դաշինքի հանրահայտ 15 կետերից մեկով՝ նախատեսվում է նաև կոնկրետ կարգավորիչ քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ:

Անհերքելի է մնում մեկ բան. Հայաստանի ընդերքը որևէ մեկի սեփականությունը չէ ու ոչ ոք արտոնված չէ այն կոպեկներով շահագործման տալ որևէ մեկին, իսկ առավել ևս՝ օտարներին. 2017-ը դժվարին տարի է լինելու, ինչը նշանակում է՝ պետք է գոտիները ձգել. պետությունը պետք է վերանայի իր մոտեցումները՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված