Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանել է արգելված վայրում 1 րոպե կանգառի իրավունքը

Հասարակություն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանել է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում վարորդներն իրավունք ունեն 1 րոպե կանգառ կատարել կանգառի համար արգելված վայրում։

Ինչպես տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ճանապարհային ոստիկանությունն իր պարզաբանման մեջ նշել է. «Փաստաբան Շավարշ Փեթակչյանը «Առավոտ» օրաթերթի 11.03.2017 թվականի համարում հրապարակել է «Անհատույց փոխանցումներ և անտոկոս վարկեր քաղաքացիներից՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը» հոդվածը, որտեղ նշել է, որ Ճանապարհային ոստիկանությունն անհիմն վարչական ակտեր է կայացնում 1 րոպե ժամանակահատվածը չգերազանցող կանգառ կատարելու փաստերով, և դժգոհություն է հայտնել Ճանապարհային ոստիկանության կողմից նման որոշումների դեմ վերադասության կարգով բերված գանգատների քննության կապակցությամբ՝ նշելով, որ դրանց մի մասը չի բավարարվում: Հոդվածագիրը անդրադարձ է կատարել նաև քաղաքացիների կողմից վարչական տույժերը վճարելու գործընթացին՝ նշելով, որ քաղաքացիները վճարում են վարչական տույժերը, ապա բողոքարկում դատական կարգով, և Վարչական դատարանի կողմից գործի երկարատև քննության արդյունքում վարչական ակտն անվավեր ճանաչելու պարագայում ստացվում է, որ քաղաքացիներն անտոկոս փոխառություններ են տրամադրում Ճանապարհային ոստիկանությանը:

Թերևս կարիք չառաջանար անդրադառնալ որևէ կոնկրետ փաստի վերաբերյալ մանրամասներ չպարունակող հրապարակմանը, եթե չլիներ մեր քաղաքացիներին իրավական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Հոդվածագիրը, անդրադարձ անելով արգելված վայրում կանգառ կատարելու համար սահմանված մեկ րոպե ժամանակահատվածին, չի նշել այն նախատեսող իրավական նորմը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասը, համաձայն որի՝ նույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, այսինքն օրենսդիրը վարչական տուգանք չկիրառելու համար նախատեսել է թվարկված երեք պայմանների զուգորդում, որոնցից մեկի, օրինակ՝ կանգառ կատարելով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ առաջացնելու իրավիճակի առկայության դեպքում արարքը չի կարող դիտվել նվազ նշանակություն ունեցող:

Բացի այդ, կանգառի կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված է ոչ միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21 և 25-րդ մասերով, այլ նույն հոդվածի այլ մասերով, որոնց պարագայում իրավախախտման տևողության համար ժամանակահատված սահմանված չէ: Օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 26-րդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար, որի դեպքում արարքի ո րակման համար որևէ նշանակություն ունենալ չի կարող ոչ իրավախախտման ժամանակային տևողությունը, ոչ ուղևորի նստել կամ իջնելու հանգամանքը:

Ճանապարհային ոստիկանության կողմից չեն բեկանվում միայն նման կամ նմանատիպ այլ փաստերով կայացված որոշումները, ինչն օրինական է և իրավաչափ:

Առավել մտահոգիչ են անճշտությունները: Օրինակ, մեկ մեջբերում հոդվածից. «(ընդ որում՝ դատական կարգով վիճարկելը չի կասեցնում տուգանքը վճարելու պարտականությունը)»: Սակայն անտեսվում են խնդիրը կարգավորող միանգամից երեք իրավական ակտերի դրույթները:

Այսպես՝

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 290-րդ հոդված՝ «Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում էվարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը, բացառությամբ սույն օրենսգրքի 25 և 31 հոդվածներով նախատեսված տույժի միջոցները կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:»

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հադվածի 1-ին մաս՝ «Վարչական բողոք բերելը կասեցնումէ բողոքարկվող վարչական ակտի կատարումը»:

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մաս «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվողվարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» :

Վերը նշված իրավանորմերը հստակ փաստում են, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասցեատիրոջ կողմից ինչպես վերադասության կարգով գանգատարկելու, այնպես էլ դատական կարգով բողոքարկելու դեպքում դրա կատարման ընթացքը կասեցվում է և վերջինս ազատվում է կասեցման ժամանակահատվածում տուգանքի գումարը վճարելու պարտավորությունից:

Հարկ է նշել նաև, որ որոշումը վերադասության կամ դատական կարգով վիճարկելուն զուգահեռ նշանակված տուգանքի գումարի վճարումը քաղաքացու իրավունքն է, որի իրացնելուն խոչընդոտել որևէ պետական մարմին իրավասու չէ: Այնուամենայնիվ նշված դեպքերը եզակի են՝ կապված, միգուցե, օրենսդրական կարգավորումներին անտեղյակ լինելու կամ ամեն դեպքում չկատարված դրամական պարտավորություն չունենալու ազնիվ վարքագծի հետ: Բացի այդ, վիճարկված որոշմամբ նշանակված տուգանքի գումարը վճարած քաղաքացին, որոշման կասեցման ողջ ժամանակահատվածում կարող է դիմել և ետ ստանալ վճարվա ծ գումարը:

Ճանապարհային ոստիկանությունը առաջարկում է ոլորտի վերաբերյալ նյութ նախապատրաստելիս դիմել Ճանապարհային ոստիկանությանը և ստանալ անհրաժեշտ սպառիչ տեղեկատվություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված