Պուտինը Ելցինի այրուն պարգևատրել է շքանշանով
Ռուսաստան
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահի այրուն' Նաինա Ելցինային պարգեւատրել է սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով: Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ Ելցինան պարգեւատրվել է բարեգործությանն ակտիվ մասնակցության համար:
Նախագահ Պուտինի հրամանագրում ասված է, որ Բորիս Ելցինի այրին մեծ ավանդ է ներդրել հանրային կարեւորություն ունեցող հումանիտար ծրագրերի իրականացման գործում եւ ակտիվ մասնակցություն է ունեցել բարեգործական գործունեությանը:
Դա առաջին շքանշանն է, որ ստացել է Նաինա Ելցինան: Մարտի 14-ին լրանում է նրա 85-ամյակը:
Սուրբ մեծ նահատակի Եկատերինայի շքանշանը Ռուսական կայսրությունում գոյություն է ունեցել 1714-ից մինչեւ 1917 թվականը: Ներկայիս տեսքով այն հիմնվել է 2012 թվականին Դմիտրի Մեդվեդեւի կողմից, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)