Ասլանյանի առողջական վիճակը գնալով կայունանում է
Ռուսաստան
Հարձակման ենթարկված լրագրող Սերգեյ Ասլանյանի առողջական վիճակը կայունանում է։
«Նրա ինքնազգացողությունը կամաց–կամաց բարելավում է։ Սակայն տուժողը դեռևս դժավարանում է հարձակման վերաբերյալ տեղեկություն հաղորդել», – հաղորդում է Interfax–ը՝ հղում անելով Ասլանյանի աշխատավայրի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ ռադիոլրագրողի վրա հարձակումն իրականացվել է մայիսի 29–ի գիշերը՝ Մոսկվայում գտնվող լրագրողի բնակարանի մոտ։ Վերջինս դանակի մի քանի հարված է ստացել անհայտ անձանց կողմից։ Լրագրողը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ