Լենինգրադի նահանգապետը պետերբուրգցիներին աջակցելու նպատակով մետրոյով է աշխատանքի գնացել
Ռուսաստան
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել: Այս մասին հաղորդում է 47 news-ը:
Նահանգապետն այս կերպ որոշել է աջակցել պետերբուրգցիներին, ովքեր վախենում են մետրոյով երթևեկել:
Առավոտյան ժամը 8-ին նա մետրոյի «Չկալովսկայա» կայարանից գնացել է մինչեւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան, որտեղ ծաղիկներ է դրել հանպատրաստից հուշարձանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետերբուրգի մետրոն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը:
Նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)