Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի մոտ պայթյունի կազմակերպչին կալանավորել են
Ռուսաստան
Դոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46-ամյա բնակիչ' Էդուարդ Շարապովին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա կասկածվում է Ռոստովի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:
«Դատարանը որպես խափանման միջոց է կիրառել 1 ամիս 29 օր կալանքը, մինչև հունիսի 9-ը»- ասել է դատավորը:
Պայթյունը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում դպրոցներից մեկի կողքին: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը, սակայն, պայթել է: Ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է լապտերի տեսքով: Դրա հետեւանքով կտրվել են տղամարդու ձեռքի մի քանի մատները, ստացել է վնասվածք որովայնի շրջանում եւ հոսպիտալացվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)